Ինչպես սովորել չհետաձգել գործերը
05.10.2016
Հոգեբաններ այն անվանում են «պրոկրաստինացիա», ինչը նշանակում է հակում մշտապես հետաձգելու կարևոր գործերը: Եթե դուք տառապում եք դրանով և նույնիսկ հասցրել եք այդ պատճառով մի շարք խնդիրներ կուտակել, ապա հետևեք այս խորհուրդներին:
Մի սովորեք աշխատել ճնշման տակ
Ադրենալինը, որը նպասում է վերջնաժամկետի նախօրեին արագ ավարտել գործը, ձեզ ստիպում է ոչ արդյունավետ կատարել աշխատանքը:
Երեսուն րոպե մեկ ընդմիջում արեք
Փորձեք աշխատել 25 րոպեի ընթացքում, այնուհետև 5-րոպեանոց ընդմիջում անել: Այդ կերպ աշխատանք կատարելը ձեզ հավերժություն չի թվա:
Ամենադժվարն արեք առաջին հերթին
Ամենադժվար առաջադրանքը կատարելուց հետո դուք անհավանական ազդակ կստանաք, որը ձեզ կօգնի հեշտությամբ լուծել մնացած հարցերը:
Ձեզ ուսուցիչ գտեք
Եվ թող նա կանոնավոր վերահսկի, թե ինչպես եք դուք կատարում ձեր աշխատանքը:
Մի կարծեք, որ աշխատում եք բարդացված ռեժիմով
Մտածելով, որ բազում խնդիրներ ունեք լուծելու, դուք կիսատ-պռատ կկատարեք գործերը, որոնք ձեզանից ամբողջական կենտրոնացվածություն են պահանջում:
Հիշեցրեք ինքներդ ձեզ, թե որքան ահավոր է բաց թողնել գործերը
Դուք պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե չհասցնեք կատարել պլանավորված գործերը: Որքան վատ դուք կզգաք: Հաճախ մտածեք դրա մասին:
Նախօրոք գործերի ցուցակ կազմեք
Գործերի պլանավորումը կօգնի ավելի արդյունավետ լինել: Առավել ևս, եթե ամեն մեկի համար վերջնաժամկետ նշանակեք:
Պատկերացրեք ամենավատ ընթացքը
Մտածեք, թե իրականում ինչ տեղի կունենա, եթե դուք փչացնեք գործը: Ղեկավարի դժգոհությունը, գործընկերների անբարյացակամությունը և զղջալու զգացողությունը:
Մտածեք արժանի պարգև
Ճաշ մտերիմ գործընկերոջ հետ, հանդիպում ընկերների հետ, այցելություն կինոթատրոն:
Ընդունեք այն փաստը, որ դուք պետք է անեք դա
Երբեմն դուք ուղղակի չեք գիտակցում ձեր ամբողջ պատասխանատվությունը: Արեք այն, ինչ պետք է անեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7872 անգամ
Читать на русском
|