Որպես կանոն կիտրոնները դառնում են պինդ և չոր արդեն 7 օրից: Սառնարանում դրանք մնում են մի քիչ ավելի երկար: Սակայն գոյություն ունեն միջոցներ, որոնք թույլ կտան պահպանել նրանց թարմ և հյութալի բավականին երկար:
Գլխավոր կանոնը՝ մի պահեք վնասված կիտրոնը: Դրանք պետք է լինեն առանց ճաքերի:
Եվ այսպես, կիտրոնների պահպանման լավագույն տարբերակը դրանք հերմետիկ տոպրակի մեջ դնելն է և սառնարանում պահելը: Այդ կերպ կիտրոնները հանարավոր է պահել մինչև 4 շաբաթ: Կարելի է նաև նախապես դրանց վրա քսել բուսական յուղ: Լավագույն ջերմաստիճանը կիտրոնների թարմ պահպանման համար +4… +10 °C է: Սառնարանների մեծ մասում այդպիսի ջերմաստիճանը լինում է մեջտեղի դարակներում:
Եթե դուք արդեն կտրել եք կիտրոնը, այն կարող եք տեղավորել ապակե բանկայի մեջ և շաքարավազ լցնել վրան: Դրեք այդպես սառնարանի մեջ:
Կիտրոնը երկար թարմ կմնա, եթե այն տեղադրեք ջրով բանկայի մեջ և ջուրը փոխեք օրը 1-2 անգամ:
Սակայն ավելի լավ է պահել այն չոր ավազում: Այդ կերպ կարելի է պահել նաև գազարը և բազուկը:
Եթե կիտրոնն արդեն փոքր-ինչ չորացել է, իջեցրեք այն եռացող ջրի մեջ մեկ րոպեյով և փաթաթեք սրբիչի մեջ: Բացեք սրբիչը, երբ կիտրոնը սառի:
Որպեսզի կիտրոնը հյութալի լինի, գլորեք այն ուղիղ հարթության վրա՝ մատներով թեթևակի սեղմելով կեղևի վրա:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: