Առաջին հայացքից ձվածեղը շատ հասարակ ուտեստ է թվում, սակայն իրականում դա այդպես չէ: Գոյություն ունեն շատ բաղադրատոմսեր, որոնց շնորհիվ կարելի է զարմացնել բոլորին: Զուր չէ, որ ֆրանսիացի խոհարարները շատ են գնահատում այս ուտեստը:
Ահա հիանալի բաղադրատոմս՝ ձվածեղը լոլիկի մեջ: Այն շատ հետաքրքիր ուտեստ է, որը էներգիա կապահովի ձեզ: Երեխաները նույնպես այն հաճույքով են ուտում:
Բաղադրիչները․
- Լոլիկ՝ 2 հատ - Հավկիթ՝ 2 հատ - Խոզապուխտ՝ 50 գրամ - Սամիթ՝ 20 գրամ - Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի - Սերուցքային կարագ՝ ըստ ճաշակի - Սև պղպեղ՝ ըստ ճաշակի - Աղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
1. Լավ լվացեք և մաքրեք լոլիկը: Կտրեք վերևի հատվածը: Զգուշորեն հանեք փափուկ մասը: Լոլիկի ներսը աղ արեք, ձիթապտղի ձեթ քսեք:
2. Ջեռոցի ամանի վրա դրեք թուղթը և սերուցքային կարագ քսեք վրան: Տեղադրեք լոլիկները:
3. Մանր կտրատեք խոզապուխտը և դրեք լոլիկի տակ: Ամեն լոլիկի մեջ հավկիթ կոտրեք, աշխատեք չվնասել դեղնուցը: Աղ և պղպեղ լցրեք:
4. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան և պատրաստեք նախաճաշը 10-12 րոպեի ընթացքում: Վերջում կանաչի ավելացրեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: