Հանրահայտ «Պրադա» (Prada) բրենդի դիզայներները որոշել են անդրադառնալ ռետրոյին: Կանացի կոշիկի նոր հավաքածուն ներառում է 50-ականների արտադրության «Կադիլակ» մակնիշի մեքենայի էլեմենտներ: Արդյունքում այն միավորել է կանանց, բարձրակրունկ կոշիկներն ու ավտոմեքենաները: Հավաքածուն ներառում է պլատֆորմներ, բոկոտիկներ և բարձրակրունկներ:
Դրա մեջ մտնում են այնպիսի օրիգինալ մոդելներ, ինչպիսիք են բարձրակրունկ կոշիկները, որոնք հիշեցնում են «պոչավոր վինտաժային Կադիլակ» և պլատֆորմ կոշիկներ՝ մեքենայի խողովակներից դուրս պրծնող կրակի տեսքով: Գունային լուծումը նույնպես փոխառված է այդ թվականների մեքենաներից:
Այս մոդելները գարուն-ամառ սեզոնի հիմնական նորույթն են: Ամբողջ հավաքածուն հորինված է 50-ականների դիզայնով: Դրա մեջ մտնում են նաեւ դարսերով զգեստներ և առանց ուսակապերի կրծքկալներ: Ամենայն հավանականությամբ այս ավտոմեքենա- կոշիկները կարժենան մոտ 1450 դոլար:
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28 Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14 Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։