Աղանդեր` սեմիֆրեդո
16.07.2016
Սեմիֆրեդոն իտալական աղանդեր է, այդ պատճառով այն ունի այդպիսի բարձրաշխարհիկ անվանում:
Ի դեպ թարգմանաբար այն նշանակում է «կիսասառը», ինչը հուշում է, որ խոսքը գնում է համեղ տնական պաղպաղակի մասին: Այս աղանդերի առավելությունն այն է, որ պարունակում է ամենատարբեր լցոնումներ՝ սկսած թխվածքաբլիթից և ընկույզից, վերջացած շոկոլադից ու տարբեր մրգերից:
Սակայն ամենահաճելին պատրաստման արագությունն է և հեշտությունը: Հիմնական ժամանակը գնում է սառեցման վրա:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- Ձու՝ 2 հատ - Շաքարավազ՝ 30 գր - Հատապտուղներ՝ 100 գր - Վանիլային շաքարավազ՝ ըստ ճաշակի - Սերուցք՝ 250 մլ - Չիր՝ 70 գր - Պիստակ՝ 50 գր։
Պատրաստման եղանակը․
1. Բաժանեք դեղնուցները սպիտակուցներից և հարեք շաքարավազի հետ մինչև բաց զանգված ստանալը:
2. Այնուհետև հարեք դեղնուցը մինչև թունդ փրփուր դառնալը:
3. Վերջում հարեք 35 յուղայնությամբ սերուցքը և զգուշորեն խառնեք այս երեք զանգվածները մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Ավելացրեք պիստակը, չրերը, հատապտուղները և լավ խառնեք:
5. Ստացված խառնուրդը տեղափոխեք սիլիկոնե կաղապարի կամ մեկ այլ տարայի մեջ՝ նախապես սերուցքային կարագ քսելով և սննդային թաղանթ դնելով:
6. Դրեք սառցախցիկ` 5 ժամով:
7. Սառեցնելուց հետո շուռ տվեք սեմիֆրեդոն ափսեի մեջ և վրան հատապտուղներ լցրեք:
Ի դեպ այն կարող է բավականին երկար մնալ սառցախցիկում` պահպանելով թարմությունն ու փափկությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8942 անգամ
Читать на русском
|