Առողջության տարածված խնդիրներից մեկը կալցիումի պակասն է: Փխրուն ոսկորներ, թույլ ատամներ, բարակ, շերտավորվող եղունգներ: Սրանք կալցիումի պակասի մի քանի նախանշաններն են:
Երբ մենք նախաճաշին ձվածեղ ենք պատրաստում, դեն ենք գցում ձվի ամենակարևոր մասը: Ձվի կճեպը 90%-ով կազմված է կալցիումից, որը հեշտությամբ յուրացվում է: Ձվի կճեպի օգտակարությունը որևէ կասկածի ենթակա չէ, իսկ արդյունքը տեսանելի է արդեն մեկ շաբաթվա օգտագործումից հետո:
Ձվի կճեպը՝ կալցիումի աղբյուր
Ստորև ներկայացված տեսանյությում ցուցադրվում է, թե ինչպես ձվի կճեպից փոշի պատրաստել: Գլխավոր գաղտնիքը՝ թաղանթը թողնել կճեպի ներսում: Դա կպահպանի բոլոր օգտակար հանքային նյութերը՝ ջեռոցում կեղևը չորացնելիս:
Եվ այսպես, մի նետեք ձվի կճեպը, լվացեք այն, դրեք 180 աստիճանի տաքացրած ջեռոցում և պահեք այնտեղ 20 րոպե:
Այնուհետև փշրեք այն սանդիկի մեջ և, ահա, կանսաբանական ակտիվ նյութը պատրաստ է:
Այն խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2 անգամ մեկ ճաշի գդալ, ցանկալի է շիլաների կամ կաթնաշոռի հետ:
Դիտեք տեսանյութը պատրաստման մանրամասն գործընթացին ծանոթանալու համար: Այս միջոցը կիրառելով, դուք կլավացնեք ձեր առողջությունը մի քանի անգամ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: