Տնային սերուցքային պանիր
11.06.2016
Ինչը կարող է ավելի համեղ լինել, քան սիրով պատրաստված տնային ուտելիքը: Ներկայացվող պանրի բաղադրատոմսը կարելի է ավելացնել աղցանին, նախաճաշին քսել հացի վրա:
Բաղադրիչներ․
- Թթվասեր 500 մլ - Մածուն 500 մլ - Սամիթ 1 փունջ - Աղ 1 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը․
Ծալեք մառլյան 6 տակ: Դրանով ծածկեք քամիչը:
Խառնեք մածունը, թթվասերը, ավելացրեք աղ և լցրեք ամանի մեջ: Ծածկեք, դրեք ծանրության տակ և պահեք սառնարանի մեջ՝ 2 օր:
Մանր կտրատեք սամիթը: Պանիրին գլանի ձև հաղորդեք և թաթախեք կտրտած սամիթի մեջ: Համեղ պանիրը պատրաստ է: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8419 անգամ
Читать на русском
|