Աղցան «Լուսամփոփ»
14.04.2012
Այսպիսի նրբահամ աղցան միշտ չէ, որ ժամանակ է լինում պատրաստել: Առաջարկում ենք Ձեզ հանգստյան օրերին փորձել իսկապես շատ համեղ «Լուսամփոփ» աղցանը:
Հարկավոր է'
հավի կրծքամիս 300 գրամ, եգիպտացորեն 300 գրամ, արքայախնձոր 300 գրամ, մայոնեզ 50 գրամ, սամիթ, սև պղպեղ, աղ:
Նախ եփել հավի կրծքամիսը. որպեսզի շատ համեղ ստացվի, ջրի մեջ ավելացրեք դափնու տերև, աղ , հատիկավոր սև պղպեղ: Հետո թողնել հովանա, կտրատել միջին չափի խորանարդիկներով:
Կտրատված միսը տեղափոխել խոր ամանի մեջ: Ավելացրեք եգիպտացորենի 2/3 մասը, իսկ 1/3-ը թողեք ձևավորման համար:
Մարինացված արքայախնձորը կտրատել հավի մսի նման, իսկ առանձին 3 հատ ուղղանկյունաձև' լուսամփոփ ստանալու համար:
Կտրատած արքայախնձորը նույնպես ավելացնել մնացած բաղադրիչներին, հետո՝ մայոնեզը և խառնեք:
Այնուհետև մատուցվող ափսեի մեջ լցրեք այն և տափակեցրեք, հարթ մակերես ստացեք:
Արքայախնձորը դրեք վրան, ինչպես լուսամփոփի լամպեր, իսկ սամիթի ճյուղերով պատկերեք ձողերը: Եգիպտացորենով զարդարեք անկյունները:
Բարի ախորժակ:
Դիտվել է 8652 անգամ
|