Տորթ «Ferrero rocher»
05.05.2016
Դուք անշուշտ ծանոթ եք այնպիսի քացրավենիքի, ինչպիսին ferrero rocher շոկոլադն է։ Ընկույզի լիցքով այս համեղ շոկոլադից դժվար է լինում հրաժարվելը։ Սակայն այս ապրանքանիշն ունի նաև ferrero rocher տորթը, որի համը, ինչպես և շոկոլադե կոնֆետինը, անհնարին է մոռանալ։
Ներկայացնում ենք այդ համեղ տորթի բաղադրատումսը։
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- 5 մեծ ձու
- 6 ճաշի գդալ շաքարավազ
- 1,75 բաժակ աղացած պնդուկ
- 2 ճաշի գդալ ալյուր
- 2 ճաշի գդալ կակաոյի փոշի
- 2 թեյի գդալ փխրուցիչ
- 200 գր անալի սերուցքային կարագ՝ սենյակային ջերմաստիճանի
- 280 գր դառը շոկոլադ
- 7 ճաշի գդալ նութելա
- 200-220 գր վաֆլի՝ փշրված վիճակում
- 10 Ferrero Rocher կոնֆետ։
Պատրաստման եղանակը․
Լավ հարում եք ձվերը՝ շաքարավազի հետ:
Խառնում եք ալյուրը, կակաոն և փխրուցիչը:
Ավելացնում եք պնդուկը և այս խառնուրդը աստիճանաբար ավելացնում եք ձվային խառնուրդի մեջ:
Տորթի ամանը քսում եք կարագով և խմորը լցնում այնտեղ:
Դնում եք ձեռոցի մեջ՝ 40 րոպե, 175 աստիճանի տակ:
Հալեցնում եք շոկոլադը, սառեցնում այն մինչև սենյակային ջերմաստիճանի:
Խառնում եք այն նախապես առանձին խփած կարագի և նութելլայի հետ: Ամբողջը խփում եք միասին մինչև միանման զանգված ստանալը:
Թխվածքը բաժանում եք երկու կամ երեք մասի:
Քսում եք կրեմ յուրաքանչյուր մասի վրա և վրան լցնում մանրացված վաֆլին:
Մնացած կրեմով քսում եք վերևի հատվածը, վրան նույնպես լցնում վաֆլիի և պնդուկի փոշին, եթե մնացել է:
Կոնֆետները կիսում եք երկու մասի և դնում շուրջը:
Տորթը լավ սառացնում եք:
Մատուցելուց առաջ մի քիչ շուտ եք հանում, որպեսզի կրեմը փափկի:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11924 անգամ
Читать на русском
|