|
Ինչպես ազատվել թեփից բնական եղանակով
06.04.2016
Թեփի առկայությունն անփույթ տեսք է հաղորդում սանրվածքին, հագուստին: Կինն անպայման պետք է լուծի այդ խնդիրը, քանի որ գեղեցիկ տեսք ունենալու ջանքերն ապարդյուն են անցնում:
Թեփը սնկի բազմանալու արդյունք է, այն ապրում և սնվում է յուղոտ միջավայրում, որը ձևավորվում է հենց մազերի արմատի մոտ: Այս սնկի գոյության արդյունքում մաշկի հյուսվածքներն ավելի շուտ են մահանում և պլոկվում՝ ընկնելով ուսերին:
Թեփի դեմ կարելի է պայքարել և դեղամիջոցների օգնությամբ, և բնական տարբերակով: Կան բազմաթիվ շամպուններ թեփի դեմ, որոնք պարունակում են ցինկ, սելեն, կետոկոնազոլ և սալիցիլային թթու, սակայն որքան էլ լավը լինի ձեր շամպունը, այն պետք է հաճախակի փոխել:
Մազերի ողողում
Մազերը խորհուրդ է տրվում լվանալ երկու անգամ իրար հետևից, ողողելով քացախաջրով: Կարելի է նաև օգտագործել կիտրոնաջուր, որը պատրաստում են 4 կիտրոնի կեղևով: Կիտրոնը մանրացնում եք, ավելացնում մեկ լիտր ջուր և եռալուց հետո եփում 15 րոպե: Գլուխը պետք է ողողել քամած ու սառեցված թուրմով:
Ողողելու համար կարելի է նաև պատրաստել թուրմեր եղինջով և սոխի կճեպով: Մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնում եք 1 ճաշի գդալ եղինջ: Թուրմը սառում է, դրանից հետո քամում եք և օգտագործում:
Սոխի կճեպով թուրմ պատրաստելու համար պետք է 50 գրամ կճեպ և մեկ լիտր եռման ջուր: Այս թուրմով կանոնավոր ողողումները ոչ միայն կօգնեն ազատվել թեփից, այլև մազերին կհաղորդեն գեղեցիկ փայլ:

Դիմակ մազերի համար
Ամենահեշտ միջոցը պատրաստվում է 6 թեյի գդալ ջրով և 2 թեյի գդալ քացախով: Պետք է խառնուրդը քսել մազերին, այնուհետև ծածկել տոպրակով և փաթափել սրբիչով: Արթնանալուն պես լվացեք գլուխը:
Թեփից ազատվելու համար օգտագործեք կալենդուլայի թուրմ: Այն պետք է զգուշորեն քսել գլխի մաշկին և թողնել կես ժամ:
Օգնում են նաև կաթնամթերքները, օրինակ՝ մածունը: Այսպիսի դիմակը թողնում են 30 րոպե և լվանում մանանեխային ջրով․ 1 լիտր ջրին՝ 1 ճաշի գդալ մանանեխ:
Եթե թեփը չոր է, ապա կարելի է օգտագործել ձիթապտղի ձեթ: Դիմակը պատրաստում են 4 ճաշի գդալ ձիթապտղի ձեթից և միջին չափսի կիտրոնի կեսի հյութից: Այն քսելուց հետո գլուխը լվանում են 15 րոպեից:
Մյուս միջոցի համար պետք են կոսմետիկ կավ և քացախ
Tասը ճաշի գդալ կավի համար պետք է 4 ճաշի գդալ քացախ: Խառնեք և ստացեք միասեռ զանգված։ Եթե այն ջրիկ է ստացվում, ավելացրեք կավ, եթե հակառակը՝ ապա քացախ:
Շամպունով գլուխը լվանալուց հետո քսեք կավային պյուրեն գլխի մաշկին, ծածկեք և թողեք 20-30 րոպե, այնուհետև լվացեք:
Որպեսզի մազերը առողջ լինեն, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին: Վնասակար են համարվում յուղոտ, տապակած, կծու ուտեստները: Կերեք ավելի շատ բանջարեղեն, ընկուզեղեն, ձուկ, կաթ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 17446 անգամ
Читать на русском
|