Գերչակի յուղի մասին շատերն են լսել: Այն նպաստում է մազերի, հոնքերի, թարթիչների աճին: Սակայն ավելացնելով դրա մեջ այլ բաղադրիչներ՝ կարելի է ստանալ հիանալի արդյունք:
Եվ այսպես՝ մեզ պետք կգան․
- վիտամին «աեվիտ»` դեղապատիճում
- գերչակի յուղ
- ասեղ
- սևաներկի տուփ
- փոքրիկ տարրա
- նուշի յուղ
- ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ։
Առաջին հերթին պետք է լվանալ սևաներկի տուփը, վրձինը: Վերցնում ենք աեվիտը և ասեղով ծակում դեղապատիճը, պարունակությունը լցնում տարրայի մեջ, այնուհետև ավելացնում գերչակի յուղը՝ ոչ շատ և ոչ քիչ՝ կողմնորոշվեք տարրայով` հաշվի առնելով, որ պետք է ավելացնել նուշի և ավոկադոյի յուղերը: Խառնում եք յուղերը և լցնում ներարկիչի մեջ, իսկ այնտեղից՝ սևաներկի սրվակի մեջ:
Այս խառնուրդը հոնքերին ու թարթիչներին քսում եք երեկոյան՝ 20-30 րոպեով։ Այն բամբակեպատ ձողիկով տանում եք թարթիչների երկարությամբ, այնպես, ինչպես սևաներկ եք քսում։ Այնուհետև ամբողջը մաքրում եք և գնում քնելու:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: