Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կանացի բերետներ` 2016-ի համար

16.03.2016

Դիզայներական գաղափարների աղբյուրը գլխարկների համար այս տարի դարձավ ֆրանսիական ոճը: Իսկ ավելի հստակ՝ բերետը:

Այս տարի դրանք լինելու են ամենանորաձևը: Բերետների այսքան տարբեր մոդելներ պոդիումը դեռ վաղուց չէր տեսել: Սեփական տարբերակը կարելի է գտնել յուրաքանչյուր ոճում, դեմքի տարբեր ձևի համար: 2016-ին կանացի բերետները կարելի է համատեղել և՛ դասական, և՛ ամենօրյա հագուստի հետ: Իսկ կանացի ռոմանտիկ կերպարներն առանց այս մոդելի գրեթե անհնար է պատկերացնել:

Կանացի բերետներ գարուն 2016

600x580600x580

Գարնան գալուն պես կերպարները դառնում են ավելի թեթև և կանացի ու դրանց ստեղծման մեջ ֆրանսիական հմայքը շատ տեղին է: Այս սեզոնի համար դիզայներները պատրաստել են նրբագեղ և միաժամանակ յուրահատուկ գաղափարներ:

 600x580600x580

Գարնանը լավ են նայվելու դասական ոճի թարմ տարբերակները: Մորթե թեթև և տաքուկ մոդելները թույլ են տալիս փորձարկումներ անել տարբեր ոճերի հետ: Այս ձևը անցել է ժամանակի փորձություն: Այս տարի այն ունի կանացի և փոքր-ինչ միամիտ կերպար:

600x580600x580

Այսպիսի գարնանային բերետի ընտրությունը պետք է կատարել սեփական գունային տիպը հաշվի առնելով: Ճիշտ ընտրված գույնը մաշկին կհաղորդի թարմություն, կընդգծի աչքերի ու մազերի գույնը և գարնանյին թարմություն կհաղորդի:

600x580600x580

Դիզայներները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նուրբ ծաղկային երանգներին և սեզոնի նորաձև գույներին՝ վառ կարմիր, կապույտ և նուրբ դեղին:

600x580600x580

 Յուրահատուկ շեշտադրությամբ նորաձև բերետները հիանալի լրացում են ամենօրյա, դասական և նույնիսկ ավանգարդ ոճերի համար:

600x580600x580

Բերետներ աշուն 2016

600x580600x580

Աշնանային միտումներն իրենց մեջ ներառել են ամենալավը, ինչը տարվա ընթացքում ներկայացվել է նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Գլխարկը հատուկ դեր ունի, այն կերպարին ավարտական տեսք և արտահայտչություն է տալիս: Դա կրում են ոչ միայն ցրտից պաշտպանվելու համար, այլ որպես կարևոր ոճային իր, որը ստեղծում է ամբողջական նորաձև կերպար:

600x580600x580

Վանդակավոր, պտավոր, ծաղկավոր բերետներն ամենատարածված են: Տրենդային կլինի ընտրել միջին չափսի նկարով բերետ՝ կարված բարակ տրիկոտաժային քաթանից: Այն ապահովվում է փափկություն և տալիս կրելու բազում հնարավորություններ:

600x580600x580

Այս աշնանը բերետները պահանջված են բոլոր արդիական ոճերում: Դրանք ավելի ժողովրդական են, քան խստաբարո լայնեզր գլխարկները, բայց ավելի հետաքրքիր և բարդ, քան տրիկոտե գլխարկները:

600x580600x580

Եթե ցանկանում եք չեզոք և նրբագեղ կերպար, ապա ընտրեք դասական ֆետրե մոդել: Այն հիանալի լրացում է յուրաքանչյուր ոճի համար և լավ համադրվում է աշնանային կարևոր ատրիբուտի՝ մեծ շարֆի հետ: Այդպիսի հասարակ և ունիվերսալ ընտրությունը շատ պահանջված կլինի նորաձև աշնանային կերպարներում:

600x580600x580

2016 ձմռան ոճային բերետները

600x580600x580

Այս տարվա ձմռան համար դիզայներները վերցրել են մոդելի հիմնական ձևը և լրացրել այն նոր բովանդակությամբ: Շքեղություն. սա է բնորոշում ձմեռային մոդելների բերետները: Առաջին հերթին բնական մորթիների օգտագործման շնորհիվ, ինչպես նաև բնական գույների և վառ նորաձև երանգների շնորհիվ:

600x580600x580

Կտրած կամ գործած մորթին դիզայներները համարում են ձմեռային մոդելների համար ամենալավը: Այն փափկություն է հաղորդում և կրողին տալիս վեհանձն ու հարգալից տեսք: Մորթիով տարբերակները չարժե կրել մուշտակների հետ:

600x580600x580

Այս տարվա ձմռանը տարածված են նաև գործած բերետները: Դրանք մեծ են ոչ թե միայն չափսերի շնորհիվ, այլ նաև գործվածքի: Այն ունի բազմազան նուրբ ծաղկային գունային երանգներ: Խոշոր գործված ծաղկային զարդերն այս մոդելներին տալիս են թեթևություն:

Նորաձև բերետներ 2016. ինչպես կրել

2016-ի նորաձև բերետները կզարդարեն նույնիսկ նրանց, ովքեր համոզված են, որ իրենց գլխարկներ չեն սազում: Նախևառաջ պետք է իմանալ, որ մեծ մոդելները կատարյալ ձևով կհավասարակշռեն միջին և մեծ դիմագծերը:

600x580600x580

Յուրահատուկ ձևը թույլ է տալիս կրել յուրաքանչյուր մոդել տարբեր ձևով: Նորաձևության ցուցադրությունները ցույց են տալիս, որ այսօր արդիական է կրել թեթևակիորեն կողքի, աջ կամ ձախ  թեքված բերետներ, կարելի է նաև դեպի ծոծրակ դրած: Ի դեպ, բերետներն, ի տարբերություն այլ գլխարկների, լավագույնս են պահպանում սանրվածքը:

600x580600x580

Դիզայներնեը նաև զգուշացնում են, որ չարժե կրել խոշոր գարծվածքով բերետները նույն ձևի գործված սվիտերով, իսկ մորթիով բերետը՝ մուշտակի հետ:

Կերպարները, որոնք կարելի է ստանալ բերետների օգնությամբ ավելի քիչ շքեղ են, քան պահանջվում է, սակայն միաժամանակ շատ նրբագեղ են:

Ամենաոճային մոդելները 2016-ի հավաքածուներից

600x580600x580

600x580600x580

600x580600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14816 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1225 անգամ
19.06.2026
Դիտվել է 392 անգամ
18.06.2026
Դիտվել է 380 անգամ
23.06.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster