Անզուգական դիետիկ ապուրի բաղադրատոմս
07.03.2016
Ցանկացած կնոջ բաղձանքն է․․․ոչ, ոչ, բոլորովին էլ ճերմակ ձիով արքայազնի հետ ամուսնանալը չէ։ Ամուսնանալուց առավել մեծ` սրտի ուզած ամեն ինչն ուտելու և, միաժամանակ, չգիրանալու ցանկությունն է։
Այս գրեթե անհնարին բաղձանքը, մասամբ, կօգնի իրականացնել այս դիետիկ ապուրը, որը համեղ է և օգտակար։
Պատրաստման համար անհրաժեշտ են (4 բաժին)․
- 1 ճաշի գդալ սերուցքային կարագ - 1 կտրտած սոխ - 700 գր մաքրած, կտրտած գազար - 1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ - 2 թեյի գդալ համեմի մանրացված սերմեր - 4 բաժակ ջուր - աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
1. Կաթսայի մեջ տապակում եք սոխը՝ մեկ ճաշի գդալ կարագով: Ավելացնում եք գազարը, կոճապղպեղը և մանրեցված համեմի սերմը: Թողնում եք միջին կրակի վրա 5 րոպե:
2. Այնուհետև բանջարեղենի վրա լցնում եք ջուրը և եռացնում: Փակում եք կափարիչը և եփում մինչև գազարը փափկի:
3. Թողնում եք ապուրը գոլանա, ապա հարում բլենդերով և անցկացնում ալրամաղով:
4. Կրկին տաքացնում եք ապուրը, ավելացնում աղ և պղպեղ ու լցնում ափսեների մեջ:
5. Մատուցում եք կանաչիով:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7238 անգամ
Читать на русском
|