Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կանացի ջինսեր 2016. գերշխող միտումները

04.03.2016

Ժամանակի ընթացքում ջինսերը դարձել են ամենօրյա սովորական հագուստ, սակայն քանի որ նորաձևությունը դարձել է ավելի հանդուրժող, ջինսերը կարելի է կրել նույնիսկ գործնական հանդիպումների ժամանակ:

Որպեսզի հագուստի այս իրը դառնա ոչ միայն հարմարավետ այլ նաև ոճային, մենք պետք է իմանանք բոլոր նորաձև միտումները:


Գույնը

Դասական կապույտն այլևս նորաձև գույն չէ: Այսօրվանից սկսած, յուրաքանչյուր կին կարող է ընտրել այնպիսի գույն, ինչպիսին նա կցանկանա: Օրինակ՝ գալիք աշուն-ձմեռ սեզոնի համար նորաձև կլինեն կապույտի, շագանակագույնի, կանաչի, սպիտակի, բաց դարչնագույնի բոլոր երանգները, ինչպես նաև սևը, որը ցուցադրվել է 6397, Levi՝s, Comptoir des Cotonniers-ի հավաքածուներում:

600x580

Դասական

Vivsim, Alexander Wang, Վանեսա Սթյուարդ, 6397 և շատ այլ դիզայներներ համարում են, որ լավագույնը դասական ջինսերն են: Դա այն է, ինչ ընտրում են նորաձև կանայք: Այդպիսի մոդելները շատ ունիվերսալ են, դրանց կարելի է կրել զբոսանքի, աշխատանքի և նույնիսկ տոնական միջոցառումների ժամանակ: Բացի այդ դասական ջինսերը սազում են գրեթե յուրաքանչյուր կնոջ, ինչով և բացատրվում է դրանց տարածվածությունը:

600x580

Ճղրտված, մաշված, պատառոտված

Հայտնի գրանժ ոճն արտացոլվել է նաև նորաձև հագուստի վրա: Դա առավել նկատելի է 2016 աշուն-ձմեռ սեզոնի կանացի ջինսերում: Ցանկանու՞մ եք նորաձև լինել, գնեք յուրաքանչյուր մոդել, որը կարող է ներկայացված լինել «անփույթ» կատեգորիայում: Այստեղ մտնում են ճղված ջինսերը: Առաջ այսպիսի ջինսերը միանգամից դեն կնետվեին, սակայն այսօր դրանք համարվում են նորաձևության գագաթնակետ: Եթե դուք ունեք մաշված և ճղված ջինսեր, մի նետեք, հագեք և դուրս եկեք, դրանք այսօր շատ նորաձև է:

600x580

Ջինսեր կտրվածքներով 2015-2016

Այո, ոչ միայն կիսաշրջազգեստները կարող են ունենալ կտրվածքներ, այլ նաև ջինսերը: Այս դեպքում մենք խոսում ենք ջինսերի ներքևի մասում փոքր կտրվածքների մասին, ենթադրաբար նրա համար, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունենան ցուցադրել կոշիկի գեղեցկությունը:

600x580

Ջինսեր ծալվածքով

Հայտնի «բոյֆրենդ» անունով, այս ջինսերը նորից նորաձև են: Դա նշանակում է, որ դուք կարող եք վերցնել ձեր ընկերոջ ջինսերը, ծալել ներքևը, ձգել վերևը տղամարդու գոտիի օգնությամբ: Այդպիսի ջինսեր կարող եք գտնել նաև Red Valentino, 6397, Levi՝s խանութներում:

600x580

Լայնացող ջինսեր

Դիզայներները չեն մոռացել նաև այս ջինսերի մասին: Չնայած որ ցուցադրությունների ժամանակ դրանք այնքան էլ շատ չէին, ինչպես, օրինակ, «բոյֆրենդ» ջինսերը, սակայն սրանք էլ են մտնում նորաձ ջինսերի շարքում:

600x580

Նեղ ջինսեր

Նեղ ջինսերը կրկին նորաձև են: Դրանք հրաշալի են նստում երկար, գեղեցիկ ոտքերով կանանց վրա: Այս հանգամանքը պետք է հաշվի առնեն այն կանայք, ովքեր այդ մասերում թերություններ ունեն:

600x580

Կարճ ջինսեր

Ինչպես ցույց է տալիս փորձը, միդի երկարությունը շատ տարածված է լինելու նոր սեզոնին: Դա հաշվի առնելով՝ դիզայներները որոշել են կարճացնել ջինսերը: Իհարկե աշրանքանիշները խորհուրդ չեն տալիս կրել կապրի ջինսեր աշուն-ձմեռ սեզոնին, սակայն փոքր-ինչ կարճացված ջինսերը լինելու են շատ տարածված:

600x580

Տաբատակալ և էլաստիկ գոտիներ

Էլաստիկ գոտիները ևս մեկ միտումներից է, որը կգնահատեն նորաձև կանայք, ովքեր սովոր են կրել ավելի հարմարավետ հագուստ: Էլաստիկ գոտու օգնությամբ դուք կարող եք արագ կարգավորել իրանի հատվածը: Տաբատակալը նաև զարդարման միջոց է, քանի որ շատ լավ է նայվում գրանժ ոճի հագուստի հետ:

600x580

Դեկոր

Փայլեր, քարեր և այլ մետաղական զարդեր, տարբեր կտորներից ներդիրներ, ասեղնագործություն, այս և այլ դեկորատիվ տարրերն, իհարկե, կարող են օգտագործվել ամենօրյա հագուստի մեջ: Օրինակներ կարելի է տեսնել Fausto Puglisi, Marco de Vincenco, Rikyel հավաքածուներում:

600x580

Ջինսե կտորը նորաձև է 2016 աշուն-ձմեռ սեզոնի համար: Կանայք, ովքեր սիրում են հագուստի այս իրը, կարող են ընտրել նրա մեծ տեսականիից, որը որ ցանկանան:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 25871 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1225 անգամ
19.06.2026
Դիտվել է 392 անգամ
18.06.2026
Դիտվել է 380 անգամ
23.06.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster