Երգչուհի Ռիհաննա դեռ անցած տարի հատուկ իր համար ստեղծեց տղամարդու բույրով օծանելիք' Reb'l Fleur-ը: Հաջորդ բույրը երկար սպասել չտվեց'Rebelle: Հիմա երգչուհին որոշել է ստեղծել խառնուրդ: Այն հարցին, թե ինչու է տղամարդու օծանելիք ստեղծում ու օգտագործում, Ռիհաննան պատասխանել է. «Իսկ Դուք գիտե՞ք' ինչ հաճելի է ողջ օրը մաշկիդ վրա զգալ քո սիրած տղամարդու բույրը»:
Եվ իրականում, շատ աղջիկներ են նախընտրում տղամարդու օծանելիք: Երգչուհին չի թաքցնում, որ ինքն էլ է գայթակղված տղամարդկանց օծանելիքով, և որպեսզի ընտրելիս շատ դժվարություն չառաջանա, հենց ինքն է ստեղծել բույր, որը, Ռիհաննայի պնդմամբ, ունիվերսալ է' թե տղամարդկանց, թե կանանց համար:
Վերջերս Ռիհաննան իմիջային փոխոխություններ է արել եւ արտաքին տեսքով հենց ինքն էլ տղամարդու է հիշեցնում, ոչ միայն իր բույրը... Համաձայնելով նկարահանվել «Ծովային ճակատամարտ» ֆիլմում, նա գնել է կերպարային մեծ փոփոխության. մազերը կարճ է կտրել, և ասում են՝ սկսել է նաեւ իրեն պահել «տղայավարի» իրական կյանքում:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: