Նրան արդեն հասցրել են համեմատել հեքիաթների բոլոր գեղեցկուհիների հետ: Երբ ընդամենը 19 տարեկանում Ռիհաննան (Rihanna) նվաճեց փոփի թագավորությունը, բոլորն արձանագրեցին մերօրյա երջանիկ Մոխրոտի հայտնությունը: Այո՛, նրա կյանքի պատմությունը հեռու չէ հայտի հեքիաթի սյուժեից, միայն թե հեքիաթում կարծեմ թե չկա, որ Մոխրոտին «բարի փերին» տվել էր նաեւ 172 սանտիմետր հասակ, ինչպես Ռիհաննային, կատարյալ կազմվածք (91-64-88 )...
Ռիհաննային անվանում են «Բարբի՝ Բարբադոսից»՝ նրա էկզոտիկ ծննդավայրի անունով: Փոփի արքայադուստրն այսօր՝ փետրվարի 20-ին, դառնում է 24 տարեկան. նա ծնվել է վիշապի տարում:
Ռիհաննան (Ռոբին Ռիհաննա Ֆենտի) R&B և փոփ ոճերի համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներից է: Նա ծնվել եւ մինչեւ ԱՄՆ տեղափոխվելն ապրել է կարիբյան Բարբադոս կղզում՝ Սենթ Մայքլ քաղաքում: Երգչուհու կարիերան նրան 16 տարեկանում տարավ Միացյալ Նահանգներ: Հարցազրույցներից մեկում երգչուհին ասել է.«Ինձ համար ամենադժվարն այն մարդկանցից հեռու մնալն էր, ում գիտեի: Բոլորը' իմ ընտանիքը, ընկերները, մնացին Բարբադոսում: Ես սկսեցի սովորել վստահել նոր մարդկանց, իսկ դա այնքան էլ հեշտ չէր»:
Ռիհաննան շատ դժվար մանկություն է ունեցել: Դեռ փոքր հասակից հոր հետ հագուստեղեն է վաճառել շուկայում: Ընտանեկան բարդ դրությունը նրա մոտ խրոնիկ գլխացավերի պատճառ դարձավ: Բժիշկներն անգամ գլխուղեղի ուռուցք էին ախտորոշում: 2003 թվականը ճակատագրական եղավ Ռիհաննայի համար. նա հանդիպեց ամերիկացի պրոդյուսեր Էվան Ռոջերսին նրա կնոջ միջոցով: «Ես շնորհակալ եմ իմ պրոդյուսերին, նա տաղանդավոր անձնավորություն է և հիանալի ուսուցիչ: Նրանք իմ մեջ բացահայտեցին երգահանի: Ես շատ բան սովորեցի և միանգամից մեծացա»:
Ռիհաննան և նրա 2 ընկերուհիները, որ խումբ էին կազմել, ներկայացան Էվանին հյուրանոցում: Ավելի ուշ պրոդյուսերն ասել է. «Այն պահին, երբ Ռիհաննան մտավ սենյակ, այնպիսի տպավորություն էր, որ խմբի մյուս անդամները գոյություն չունեին»:
Էվանն այդ օրն անմիջապես նշանակեց հաջորդ լսումը, բացի այդ նա ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա մայրիկի հետ, քանի որ Ռիհաննայի տասնվեց տարին դեռ չէր լրացել...
Այդ տարի Ռիհաննան դպրոցում հաղթեց գեղեցկության եւ երգի մրցույթում' կատարելով Մրայա Քերիի «Հերոս» (Hero) երգը: Հաջորդ ողջ տարին Ռիհաննան մոր հետ գնում էր Ռոջերսի մոտ' Ստեմֆորդ քաղաք՝ դասերի:
2005 թվականին նա թողարկեց առաջին ալբոմը «Արևի երաժշտությունը» (Music of the Sun): Չանցած մեկ տարի' հայտնվեց նրա երկրորդ ալբոմը' «Ինձ պես մի աղջիկ» (A girl like me): Նրա երրորդ ալբոմը, որը կոչվում է Good Girl Gone Bad ( «Լավ աղջիկը գնացել է քնելու», 2007), ռեկորդներ սահմանեց: Նրանում ընդգրկված բոլոր երգերը հիթեր դարձան՝ «Անձրևանոցը» (Umbrella), «Խոնարհվիր» («Take a Bow»), «Մի դադարեցրու երաժշտությունը» («Don't Stop the Music»)... Ալբոմն ինը մրցանակ է ստացել «Գրեմմի» մրցանակաբաշխությունում:
Երիտասարդ, բայց տաղանդավոր երգչուհու վրա սևեռվեց բոլորի ուշադրությունը: Չկա մի այնպիսի երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացված չլինեն Ռիհաննայի երգերը, ու չկա մի մրցանակաբաշխություն, որտեղից նա դատարկաձեռն վերադառնա: Երգչուհու ալբոմները վաճառվում են անվանական արագությամբ: Այդ իսկ պատճառով նա 2007 թվականին World Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ստացավ«Ամենավաճառվող երգչուհի» մրցանակը: Ամեն անգամ նոր կերպարով բեմում հայտնվող Ռիհաննան միլիոնավոր երտասարդների կուռքն է: Նրա կանաչ աչքերը, սլացիկ հասակը, սեքսուալ կազմվածքը մշտապես ամենահայտնի ամսագրերի շապիկներին են: Իսկ Venus Breeze-ը Ռիհաննային անվանել է «Աստվածուհու ոտքեր ունեցող» երգչուհի:
Նրա բոլոր երգերը դառնում են հիթեր: Դրա վառ օրինակն է 2010 թվականին «Ես սիրում եմ քո ստելու ձևը» (Love the Way You Lie), որը ներկայացրեց ռեպ երգիչ Էմինեմի հետ:
Նրա երկրպագուները շատ չսպասեցին նոր հիթեր ունենալուն: 2011 թվականի սեպտեմբերին թողարկվեց Ռիհաննայի վեցերորդ ալբոմը' Talk That Talk, որտեղ ներկայացվել էր «Մենք գտանք սերը» (We Found Love), և «Դու ես միակը» (You Da One) սինգլները:
Պակաս բուռն չէ նաեւ Ռիհաննայի անձնական կյանքր: Իր առաջին ընկերոջ'Քրիս Բրաունի և նրա «հարվածի» մասին հենց ինքը Ռիհաննան հարցազրույցներից մեկում ասում է. «Մեկ տարի առաջ ես ուղղակի ապշել էի: Նա իմ ամենալավ ընկերն էր: Բայց մի գիշերը կարողացավ փոխել ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև մեր կյանքը: Ես ուղղակի ուզում էի արթնանալ և այդ ցավը չզգալ: Ես ուզում էի նորից նրա հետ լինել կամ ընդմիշտ մոռանալ նրան: Ես ուղղակի չեմ ուզում այդ ցավը զգալ»:
Քրիս Բրաունը մի քանի անգամ ապտակել էր երգչուհուն' թեժ վեճի ժամանակ: Ռիհաննան և Քրիսը նմանատիպ տատու էին արել իրենց վզին՝ փոքրիկ աստղիկներ: Բաժանումից հետո Ռիհաննան աստղիկները շարունակել էր մինչև թիաըկ և ստացել գեղեցիկ «աստղային ճանապարհ»:
Նրա հետ կապը խզելուց հետո երգչուհին սկսեց հանդիպել բասկետբոլիստ Մեթթ Քեմպի հետ: . «Ես ընկեր ունեմ: Երջանիկ եմ: Միայն նրա հետ եմ հասկանում, որ հարմարավետ զգալը այդքան հեշտ է: Կյանքս քաոսային է, բայց օրվա վերջում ամեն ինչ իր տեղն է ընկնում»:Ռիհաննայի խոսքով, միայն իր ընկերն է, որ չի թողնում՝ ինքը խելագարվի: Չանցած մեկ տարի, այդ աներևակայելի թվացող սիրո պատմությունը նույնպես ավարտվեց: Ինչպես գրեցին լրատվամիջոցները, նրանց հարաբերություններն այդքան էլ լուրջ չէին, ինչքան երևում էին: Նրանք պարզապես լավ ժամանակ էին անցկացնում: Բայց ինչպես երևում է, աստղն իր հիշողության մեջ միշտ կպահի Քեմփին, ում հետ Նյու Յորք արեց իր հերթական դաջվածքը' կրծքավանդակից վերև՝ վզի ձախ կողմում: Գրվածքը ֆրանսերեն է՝ Rebelle Fleur, որը թարգմանաբար նշանակում է «ապստամբ ծաղիկ»: Ռիհաննան այժմ ազատ է և հավատացնում է, որ զբաղվում է կարիերայով:
Ռիհաննան ունի 14 դաջվածք մարմնի ամենատարբեր մասերում, ամեն մեկը՝ ինչ-որ առիթով: Դրանցից ամենաառաջինը ականջի վրա է. Այն արել է Չինաստանում իր տասնութամյակին. ընկերուհու ծննդյան ամսաթիվն է, «ում սիրում է ավելին, քան ընտանիքի անդամներից ոմանց» ...
Միշտ անկանխատեսելի երգչուհին նկարահանվել է Փիթեր Բերգի «Ծովային ճակատամարտ» ֆիլմում, որը կհայտնվի էկրաններին այս տարի:
Ավելի լավ է մեկ րոպե լինել խիզախ նրա համար, ում սիրում ես, քան վախկոտ՝ ամբողջ կյանքում, և հավերժ կորցնես սերդ:
Ինձ դուր է գալիս կերպարային Էկսպերիմենտներ անել: Երբեմն դա աղջկական կերպար է, բայց երբեմն էլ ուզում եմ ահավոր լինել:
Ֆիթնեսը պետք է ոչ միայն լավ տեսք ունենալու, այլև առաջին հերթին լավ զգալու համար:
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: