Արագ պատրաստվող թեթև էկլեր
26.02.2016
Եթե մանկությունը ունի համ, ապա անկասկած դա քաղցր և թեթև էկլերների համն է, որոնք թխվում են ուղիղ մեկ ժամ և անհայտանում մեկ րոպեում:
Պատրաստման համար անհրաժեշտ են
- Կարագ 100 գր - Ձու 4 հատ - Ալյուր 180 գր - Աղ ½ թեյի գդալ - Ջուր 250 մլ
Եփած կրեմ․
- Կաթ կես լիտր - Շաքարավազ 200գր - Վանիլին 1 թեյի գդալ - Ալյուր 50 գր - Դեղնուց 4 հատ։
Կրեմի պատրաստման եղանակը․
Առանձնացնում եք դեղնուցները և խառնում շաքարավազի հետ, ավելացնում եք ալյուրը և վանիլինը:
Եռացնում եք կաթը, լցնում եք խառնուրդի մեջ և խառնում, ապա դնում եք գազօջախի վրա ու եփում մինչև խտանալը:
Խմորի պատրաստման եղանակը․
Կարագը հալեցնում եք եռացրած ջրում: Ջրի մեջ ավելացնում եք աղը և ալյուրը, խառնում մինչև խմոր դառնալը:
Գունդ եք սարքում և եփում 2-3 րոպե, այնուհետև սառեցնում եք:
Ձվերը գցում եք մեկ-մեկ, ամեն մեկից հետո լավ խառնում եք:
Խմորը թեյի գդալի օգնությամբ լցնում եք կաղապարների մեջ :
Տեղավորում եք 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և հանում 45 րոպեից:
Սառելուց հետո լցոնում եք եփած կրեմով:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11232 անգամ
Читать на русском
|