Ինչո՞վ փոխարինել մայոնեզը
26.01.2016
Շատ է խոսվում մայոնեզի վնասակար լինելու մասին։ Այն թե յուղալի է, թե սուր, թե շատ կալորիական, թե աղի․․․Ամենատարածված սոուսի առնչությամբ քննադատությունները շատ են, բոլորը դժվար է թվարկելը։ Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գնել ու չենք կարողանում հրաժարվել դրանից։
Սակայն մայոնեզը հաջողությամբ կարելի է փոխարինել այլ, մասնավորապես ներկայացվող սոուսով։
Անհրաժեշտ բաղադրիչները․
3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ 1 թեյի գդալ մանանեխ 7 ճաշի գդալ թթվասեր Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
1. Խառնել ձեթը, կիտրոնի հյութը, մանանեխը, աղը և պղպեղը:
2. Ավելացնել թթվասերը և կրկին խառնել:
3. Այն կարելի է օգտագործել բոլոր աղցաններում, որտեղ մայոնեզ է անհրաժեշտ, ինչպես նաև՝ քսել հացի վրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7781 անգամ
Читать на русском
|