Ցուրտ եղանակին ձեռքի մաշկը կարմրությունից և չորությունից պաշտպանելու համար ձեզ կօգնեն թվարկված 5 միջոցները: Ամեն օր հետևեք այս խորհուրդներին և կխուսափեք խնդիրներից:
1. Տնից դուրս գալիս պետք է սովորություն դարձնել ամեն անգամ ձեռքի մաշկին քսել պաշտպանիչ կրեմ, որը պետք է ընտրել ըստ մաշկի տեսակի:
2. Տնային աշխատանքը հարկավոր է անել միայն հատուկ ձեռնոցներով, որոնք կօգնեն չվնասել ձեռքի մաշկը: Լվացքը, հատակի և ամանների լվանալը պետք է անպայման անել ձեռնոցներով:
3. Օրը մեջ 10-15 րոպեովպետք է ձեռքերի լոգանք անել: Ձեռքերի չոր մաշկը «կուրախանա» լոգանք ընդունել մի քանի կաթիլ նարդոսի և ավոկադոյի յուղով, որոնք պետք է խառնել մի փոքր սերուցքի հետ: Ձեռքերի կնճռոտ մաշկի համար կարելի է օգտվել վարդի, խաղողի կորիզների, նուշի և ավոկադոյի յուղերից:
4. Ցուրտ եղանակին ձեռքի նուրբ մաշկի համար անհրաժեշտ են սնուցող դիմակներ: Մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթը՝ խառնած մեկ թեյի գդալ շաքարավազի հետ, կօգնի վերականգնել ձեռքերի մաշկն ընդամենը հինգ րոպեում: Իսկ ձեռքերին քսած մեղրի ու կիտրոնի հյութի խառնուրդը կսպիտակեցնի մաշկը և կսունցի օգտակար վիտամիններով:
5. Յուրաքանչյուր դիմակից հետո ձեռքերին պետք է քսել սնուցող կրեմ, հագնել բամբակե ձեռնոցներ և կես ժամ հանգիստ նստել:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: