Տոներից հետո պետք է վերադառնալ առօրյա կյանքին աստիճանաբար:
Եթե դուք շաբաթ-կիրակի օրերին պատրաստվում եք երկուշաբթիին, ապա այդ օրը դուք կլինեք բավականին հյուծված: Եվ դա ոչ թե տոնական օրերի պատճառով, այլ աշխատանքին տրամադրվելու փորձերի: Դրանից խուսափելու համար հանգստյան օրերին պետք է հանգստնալ, պարզապես կարելի է արթնանալ կես ժամ ավելի շուտ, քան տոն օրերին:
Աշխատավայրում, ինչպես սպորտում, մեծ ծանրաբեռնվածությանը պետք է հետևի հանգիստը: Առաջին աշխատանքային օրերին ավելի լավ կլինի անել ամենակարևոր գործերը և հնարավորության դեպքում հրաժարվել ավելորդ խնդիրներից: Սկսել աշխատանքյաին գործընթացն ամենօրյա և սովորական մանիպուլյացիաներով՝ ամենաճիշտ տարբերակն է: Շաբաթվա վերջում կարելի է անցնել միջին կարևորության խնդրների լուծմանը, իսկ հաջորդ հանգստյան օրերից հետո ամենադժվարներին:
Պետք է խրախուսեք ինքներդ ձեզ: Գովեք ձեզ ամեն կատարած առաջադրանքի համար, և ոչ միայն գովաբանեք, այլև պարգևատրեք, օրինակ, համեղ ճաշով: Ձեր տրամադրությունը կլավանա, և գործն ավելի լավ առաջ կգնա:
Կազմեք ճաշացանկ ավելի օգտակար մթերքներից և սնվեք հաճույքով՝ առանց որևէ սթրեսի: Սնվեք միշտ նույն ժամին և երբեք դա մի արեք համակարգչի մոտ: Ընդմիջման ժամին դուրս եկեք ճաշարան, հանգիստ կերեք առանց շեղվելու և նոր միայն վերադարձեք համակարգչի մոտ:
Եվ վերջում՝ քնեք միշտ նույն ժամին: Ցանկալի է, որ քնից առաջ ոչ թե լինեք համակարգչի կամ հեռուստացույցի մոտ, այլ զբոսնեք մաքուր օդին:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: