Ձվածեղ հացի շերտի մեջ
11.04.2012
Մեր բոլորի հիշողության մեջ միշտ թարմ է մայրիկների պատրաստած «հացով ձվածեղը»: Լեդիներին խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել այսպիսի հետաքրքիր ու զվարճալի նախաճաշ: Քանի հոգու համար պատրաստեք, այդքան էլ հավկիթ Ձեզ պետք կգա:
Անհրաժեշտ է'
հավկիթ, հաց' բատոն, յուղ կամ ձեթ:
Հացը շերտերով կտրատել, շերտերի մեջ անցք անել:
Դնել յուղված տապակի մեջ, ձուն կոտրել ու լցնել մեջը…
Եթե ուզում եք, որ լավ ստացվի, տապակի բերանը սկզբում բաց թողեք, իսկ հետո մի քանի րոպե փակեք, որ շրջելու կարիք չլինի:
Բարի նախաճաշ: Ուրախ սկսեք օրը:
Դիտվել է 9678 անգամ
|