Հատիկային թեյը միշտ համարվել է ավելի համեղ, քան տոպրակներովը, իսկ սեփական ձեռքերով պատրաստված թեյի խառնուրդները, իրոք, յուրահատուկ ըմպելիք են:
Փորձեք այս երեք ձմեռային բաղադրատոմսերը և վայելեք:
Թեյ նարինջով
Անհրաժեշտ են․
Կանաչ կամ սև թեյ՝ 100 գր
Նարնջի չորացված կտորներ՝ 5-7 հատ
Դարչին՝ 1 թեյի գդալ
Չորացված հիլ՝ ½ թեյի գդալ
Մեխակ՝ ½ թեյի գդալ։
Պատրաստման եղանակը.
Նարնջի կտորները չորացնելու համար պետք է կտրատել այն բարակ կլորակներով, դնել թավայի մեջ և չորացնել վառարանում՝ ցածր ջերմաստիճանի տակ, պարբերաբար շուռ տալով: Երբ դրանք չորանան, կարելի կտրատել ավելի մանր կտորների: Խառնեք բաղադրիչները նշված համաչափությամբ և պատրաստեք թեյը:
Վանիլային ռոյբուշ՝ մասուրով
Ռոյբուշը համեղ խոտաբույսային թեյ է, որի մեջ չկա կոֆեյին: Այն ունի հաճելի համ: Եթե նրա մեջ ավելացնեք մասուր և մի քիչ վանիլ, ապա այն կդառնա հիանալի ըմպելիք ձմեռվա համար:
Անհրաժեշտ են․
Ռոյբուշ՝ 100 գր
Մասուր՝ 10 հատիկ
Վանիլի փայտիկներ՝ 2 հատ:
Պատրաստման եղանակը.
Խառնեք ռոյբուշը մասուրի չորացրած հատիկների հետ և դրեք վանիլինի ամբողջական ձողիկները՝ թեյին հաղորդելով հիանալի բուրմունք:
Իմբիրի թեյ՝ լիմոնով
Իմբիրի թեյը ոչ միայն համեղ ձմեռային խմիչք է, այլ նաև հիանալի միջոց ՝ մրսածության դեմ:
Անհրաժեշտ են․
Սև կամ կանաչ թեյ՝ 100 գր
Իմբիրի չորացված արմատ՝ 20 գր
Չորացված կիտրոն՝ 20 գր:
Պատրաստման եղանակը․
Պատրաստելու համար պետք է խառնել թեյը, չորացված իմբիրը, ինչպես նաև կիտրոնը: Լավ համի համար պետք է եռման ջուրը լցնել խառնուրդի վրա և թողնել 15-20 րոպե՝ նախապես ավելացնելով մի գդալ մեղր:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: