Դդումով ձիթաբլիթ
07.12.2015
Որքան հաճելի է տանեցիներին ուրախացնել համեղ, թեթև նախաճաշով: Դրա համար կարելի է պատրաստել փափուկ ձիթաբլիթ` դդումով: Այս ուտեստի բուրմունքն արդեն իսկ անտարբեր չի թողնի որևէ մեկին:
Մատուցեք այն թեյով, վրան լցնելով թթվասեր, մուրաբա, մեղր, հալած շոկոլադ կամ խտացրած կաթ:
Այս ձիթաբլիթներն ունեն քաղցր, հաճելի համ և յուղոտ չեն, քանի որ, ի տարբերություն սովորականների, տապակվում են չոր թավայի մեջ՝ ձեթը լցնում ենք հենց խմորի մեջ:
Պատրաստման համար անհրաժեշտ է
Կեֆիր՝ 300 գր Դդումի պյուրե՝ 400 գր Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ Ալյուր՝ 3 բաժակ Ձու՝ 1 հատ Սոդա՝ ½ թեյի գդալ Ձեթ՝ 2 ճաշի գդալ Մի պտղունց աղ և վանիլին։
Պատրաստման եղանակը
Կեֆիրը նախօրոք հանում ենք սառնարանից, որպեսզի տաքանա, ապա լցնում տարրայի մեջ:
Ավելացնում ենք ձու, շաքարավազ, վանիլին, դդումի պյուրե, մի պտղունց աղ, ձեթ․ կրկին խառնում:
Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և սոդան: Խմորը պետք է լինի խիտ:
Տաքացրած թավայի վրա ճաշի գդալով դնում ենք խմորը և տապակում 2-3 րոպե ամեն կողմից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6641 անգամ
Читать на русском
|