Օգտակար և համեղ. պատրաստում ենք ծաղկակաղամբով ուտեստ
04.12.2015
Ներկայացվող բաղադրատոմսը իսկական գտածո է աղջիկների և կանանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին:
Խոսքը գնում է ծաղկակաղամբի մասին: Այս բանջարեղենն իր մեջ ներառում է շատ սպիտակուցներ, վիտամիններ և միներալներ: Մի խոսքով, այն օգտագործելը միայն օգտակար է: Պատրաստման այս եղանակը կօգնի նաև կերակրել անգամ փոքրիկներին, ովքեր տանել չեն կարողանում ծաղկակաղամբի համը:
Եվ այսպես, պատրաստելու համար անհրաժեշտ են․
- մեկ ծաղկակաղամբ - 1 ճաշի գդալ ձեթ - 300 մլգ մածուն - 1 կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ չաման - 2 գլխիկ սխտոր - 1 թեյի գդալ քարրի - 2 թեյի գդալ ծովի աղ - 1 թեյի գդալ սև պղպեղ։
Պատրաստման եղանակը․
Տաքացնում եք վառարանը մինչև 200 աստիճան և տարային կարագ քսում:
Լավ լվանում եք ծաղկակաղամբը:
Մեծ ափսեի մեջ խառնում եք մածունը, մանրացված սխտորը, կիտրոնի հյութը և համեմունքները:
Ծաղկակաղամբը թաթախում եք խառնուրդի մեջ և դնում վառարանը՝ պահելով 30-40 րոպե:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12597 անգամ
Читать на русском
|