Ինչպես է ծերանում Մոնիկա Բելուչին․ մասնագետների վճիռը
25.11.2015
Հիսունմեկամյա Մոնիկա Բելուչին քանիցս հայտարարել է, որ կյանքում երբեք պլաստիկ վիրաբույժի աշխատասենյակում չի եղել։ Դերասանուհին խոստովանել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է ինքը ծերանում և սիրում է իր յուրաքանչյուր կնճիռը։
Այդուհանդերձ, կան թերահավատներ, ովքեր գտնում են, որ իտալական կինոմատոգրաֆիայի աստղը մի փոքր խորամանկում է․ չի կարելի առանց մասնագետների միջամտության նրա տարիքում այդքան երիտասարդ ու խնամված տեսք ունենալ։ Թե ո՞վ է ճիշտ, իսկ ո՞վ է խորամանկում, փորձել են պարզել Ռուսաստանի մաշկաբան բշիշկները։

Մոնիկա Բելուչիի չխամրող գեղեցկության մասին վեճերը շարունակվում են անադար։ Բոլորին հետաքրքիր է, թե ինչպե՞ս է դերասանուհուն հաջողվում տարիների հետ ունենալ ավելի ու ավելի գրավիչ տեսք։ Պատահական չէ, որ հենց նա դարձավ գործակալ 007-ի ամենամեծահասակ ընկերուհին։
Ինքը՝ Մոնիկան պնդում է, որ երբեք թույլ չի տա բոտոքս ներարկել կամ, առավել ևս, պլաստիկ վիրահատություն կատարել։ Նա սիրում է իր բնական դիմախաղը․ չէ՞ որ այն օգնում է իր աշխատանքում։
Արդյո՞ք Վենեսա Քասելյայի նախկին սիրելին իրականում երբևէ վիրաբույժներին թույլ չի տվել մոտ գալ իր դեմքին, թե՞ նրան, ինչպես ցանկացած կնոջ, ներելի է մի փոքր չափազանցնելը, բացահայտել են ռուս կեսմետոլոգները։

Via Verde սրահի գլխավոր բժիշկ կոսմետոլոգ Յուլյա Շչերբատովան վստահ է, որ Մոնիկա Բելուչիի երիտասարդության գաղտնիքն այն է, որ նա ճիշտ, հետևողականորեն և որակով խնամում է իր դեմքը։
«Աչքի համար նկատելի ոչ անատոմիական, ոչ էլ էսթետիկական փոփոխություն ես չեմ տեսնում։ Ավելին, տարիքային փոփոխություններն այնքան բնական և ներդաշնակ են, որ այդպիսի թորշնումը կարելի է, հիրավի, շնորհ համարել։ Եթե ես լինեի Մոնիկա Բելուչիի կոսմետոլոգը, ապա նրան բիորևիտալիզացման և լազերային երիտասարդացման ընթացակարգ կառաջարկեի, որպեսզի մաշկը ձգվի և մանր կնճիռները հարթվեն։ Դա մաշկի հետագա տարիքային փոփոխությունների լավագույն կանխարգելումն է։ Մնացած ամեն ինչով Մոնիկայի դեմքը կատարյալ է, այն ոչ մի կտրուկ գործողությունների կարիք չունի»։
Աղբյուր` LADYNEWS.am








Դիտվել է 12034 անգամ
Читать на русском
|