Զատիկի սեղանի անբաժան ուտեստներից է նաև ձուկը' խաշված կամ տապակված: Երեկոյան մատուցեք այս շատ համեղ տարբերակով պատրաստված ձուկը:
6-8 բաժնի համար անհրաժեշտ է'
1-2 հատ ձուկ, 100 գ կարագ, կես կապ սամիթ, 2 լավաշ, 2 ճաշի գդալ ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղ:
Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով և թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ օգտագործել' համեմ, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ:
Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ:
Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը:
Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Հանել և մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: