Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Սև զուգագուլպաներ․ երբ է նպատակահարմար հագնել

23.10.2015

Բրիտանական The Guardian թերթում հորդված է հրապարակվել, որտեղ խոսվում է, թե ե՞րբ է նպատակահարմար և, ամենակարևորը, քաղաքավարության շրջանակներո՞ւմ է արդյոք, խիտ, սև զուգագուլպա հագնելը։ Ինչպես պարզվել է՝ Մառախլապատ Ալբիոնի բնակչուհիներին այս հարցը երկու բանակի է բաժանել։ Այսպիսով՝ ե՞րբ է կարելի սև զուգագուլպաներ հագնել։

Խիտ գործվածքով սև զուգագուլպաներն արդեն վաղուց իրենց տեղն ունեն նորաձևության բազմաթիվ հետևորդների զգեստապահարաններում։ Դժվար է պատկերացնել ձմեռն առանց դրանց։ Չէ՞ որ ցուրտ եղանակին մերկ ոտքերով անհնար է տնից դուրս գալը (բացառություն են աստղերը, ովքեր հաճախ վարկանիշն առողջությունից վեր են դասում), իսկ փայլուն, մարմնագույն զուգագուլպաներից շատերն են կոչ անում ձերբազատվել։

Ճիշտ երանգի անփայլ մարմանագույն զուգագուլպա գտնելը հեշտ խնդիր չէ։ Դա լավագունս, թերևս, ստացվում է միայն Քեյթ Միդլթոնի մոտ․ Քեմբրիջի դքսուհուն արարողակարգն արգելում է հանրությանը երևալ մերկ ոտքերով։

600x580

Ինչևէ, նույնիսկ ճիշտ ընտրված թափանցիկ զուգագուլպաները ձմռանը տարօրինակ տեսք ունեն և, անշուշտ, ձեզ չեն տաքացնի այնպես, ինչպես ավանդական խիտ սև զուգագուլպաները։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդեն ե՞րբ կարելի է հեռավոր դարակից դուրս բերել զգեստապահարանի այդ բաղադրիչը։ Իհարկե, հուլիսին այն տարօրինակ կդիտվի, իսկ հոկտեմբերի՞ն։ Այս բարդ հարցի պատասխանը փորձել է տալ բրիտանական The Guardian թերթի սունակագիր Ջես Քարտեր-Մորլին, սև զուգագուլպաները համեմատելով ոստրերի հետ․
«Սև զուգագուլպաներ կարելի է հագնել այն ժամանակ, երբ ուտում են ոստրեր։ Այսինքն այն ամիսներին, որոնցում կա «Ր» տառը»,-գրել է լորագրողուհին։

Սակայն, նորաձևության երդվյալ հետևորդները, նրանք, ովքեր հետամուտ են street-style-ին, կրում են ամենատարօրինակ հագուստներն ու զարդեղենը, իրենց զինանոցից բացառել են սև զուգագուլպաները։ Չէ՞ որ նորաձևության «ավանդապաշտ» հետևորդը պետք է որ քիչ նմանվի սովորական մարդու՝ մսից և արյունից ստեղծված։ Նա ցուրտ կամ շոգ չի զգում, նրա նոր կոշիկները երբեք չեն սեղմում, և նրան հարմար է ցանկացած իր․ կարևորը, որ այն լինի որևէ արդիական դիզայների հավաքածուից։

 600x580

Ցանկանալով գտնել փոխհամաձայնեցված լուծում, ինքը՝ Ջես Քարտեր-Մորլին, զուգագուլպա հագնում է միայն այն ժամանակ, երբ ցուրտն անտանելի է դառնում։ Եվ բոլորին խորհուրդ է տալիս այդպես վարվել։ Սակայն ցրտադիմացկուն ընթերցողները քննադատել են նրան։ «Զուգագուլպան ամենավերջին միջոցը չէ։ Այն կարելի է հագնել երբ ցանկանաք», «Այսօր մենք քննարկում ենք զուհագուլպաների հարցը, իսկ վաղն ի՞նչ պետք է անենք, վեր հանենք անդրավարտիքների՞ պարկեշտության հարցը», «Զուգագուլպաներ չեն հագնում միայն նրանք, ովքեր դրանց համար փող չունեն»,-գրում են չգիտես ինչից վրդովված ընթեցողները։

Ամեն դեպքում, ձեզ ենք ներկայացնում խիտ սև զուգագուլպաներով ոճային կերպարներ, որոնք այնքան գեղեցիկ ու կանացի են։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Դիտվել է 18299 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1247 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 202 անգամ
25.06.2026
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster