Այսօր ձվի համաշխարհային օրն է․ 3 յուրահատուկ բաղադրատոմս
09.10.2015
Դուք դեռ շարունակո՞ւմ եք նախաճաշին ձվածեղ պատրաստել։ Այդ դեպքում այսօր մենք ձեզ հյուր կգանք` նշելու Ձվի համաշխարհային օրը, որը ընդունված է նշել հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը։
1996 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայացավ «Ձվի միջազգային հանձնաժողովի» համաժողովը։ Վերջինիս պատվիրակները նպատակահարմար գտան ձվի և դրանից պատրաստված ուտեստների համար սահմանել հատուկ տոն։
Դատարկաձեռն հյուր չգալու համար ձեզ կներկայացնենք ձվի պատրաստման նոր` ոչ սովորական եղանակներ։ Թե որը կպատրաստեք` ընտրեք ինքներդ։
Ձվեր «Օրսինի»
Ի՞նչ էր սիրում նախաճաշին ուտել Կլոդ Մոնեն։ Էսթետը և ուտելու սիրահարը նախընտրում էր․․․սովորկան ձուն։ Սակայն այն նրա համար պատրաստում էին անսովոր եղանակով։ Ինչպիսի՞ն։ Հիմա կիմանաք։
«Ազնվականի նախաճաշի» («Օրսինի» երկրորդ անվանումը) պատրաստման համար կպահանջվի․
- ձու՝ 2 հատ - տարեկանի հաց՝ 2 կտոր - կարագ՝ 30 գ։
Պատրաստման եղանակը պարզ է․
Սպիտակուցն առանձնացվում է դեղնուցից։ Առաջինը լցվում է տարրայի մեջ, աղ է արվում և հարվում է մինչև փրփրելը։ Դեղնուցները տեղակայվում են տարբեր տարրաներում՝ ամբողջականությունը չխախտելու համար։
Թավան կամ ձևամանը պատեք թխվածքի համար նախատեսված թղթով։ Դրա վրա տեղակայվում են սպիտակուցի փրփուրից «բնիկները»։ Սպիտակուցի միջնամասում արված փոսիկներում տեղակայվում են դեղնուցները։ Այս ամենը դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ՝ պահելով 10-15 րոպե (մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը)։
Նախօրոք տապակած հացի կտորներին քսում ենք կարագը։ Դրանց վրա դրվում են «ձվե բնիկները», որոնք զարդարվում են կանաչիով։ Դյուրին, ընտիր, յուրահատուկ։
Ձուն՝ շոտլանդական ձևով
Բրիտանիայում ամենահին ուտեստներից մեկը համարվում է մի ճաշատեսակ, որն իրենից ներկայացնում է ձու՝ եփած աղացած մսի մեջ։ Ըստ աղբյուրների՝ պատրաստման այս եղանակն առաջին անգամ օգտագործվել է 1738 թվականին՝ թագավորական տանը մատակարարող Fortnum & Mason ընկերության կողմից։ Տպագիր տեսքով այն տեղ գտավ 1809 թվականին լույս տեսած «Տնային խոհանոցի նոր համակարգը» հրատարակության մեջ։
Անհրաժեշտ են
- ձվեր - աղացած միս - նախընտրած համեմունքներ - պաքսիմատի փշրանք։
Պատրաստման եղանակը
Ձվերը խաշում ենք ու սառեցնում։ Աղացած միսը բաժանում ենք մասերի, որոնք բացելով տափակացնում ենք՝ մինչև հաստությունը դառնա մեկ սանտիմետր։ Դրանցից յուրաքանչյուրի կենտրոնում տեղադրվում է մեկական ձու, որից հետո ծայրերը հավաքվում և կպցվում են միմյանց։ Այնուհետև մսե պարկերը թաթախվում են հարած ձվի մեջ և պատվում պաքսիմատի փշրանքով։
Տապակել կարելի է սկսել այն բանից հետո, երբ մսա-ձվային կոտլետները 10-15 րոպե սառեցվեն սառնարանում։ Ահա այսպիսի հնագույն բաղադրատոմս։
Ձվածեղ` ցառեցված ձվով
Այժմ շատ տարօրինակ մի ուտեստ, որի ծագումնաբանությունը հայտնի չէ։ Ամեն դեպքում կարելի է այսպիսի ձվածեղ փորձել։ Ողջ գաղտնիքը նախապատրաստության մեջ է․ ձվերը պետք է երեք օր պահել սառնարանի սառցապատող բաժանմունքում։ Այնուհետև դուրս բերելով դրանք տեղադրել տարրաների մեջ՝ փոքր բացվածքներ անելով կճեպի վրա։ Սպիտակուցն արտահոսում է, իսկ դեղնուցը՝ մնում։ Սպիտակուցը եփում ենք սովորականի նման։ Դեղնուցը՝ սառած, ամուր և առաձգական, պարզապես դրվում է վերևից։ Անսովոր տեսք է, բայց՝ հրապուրիչ։
Ահա այսպիսի բազմապիսի ուտեստներ կարելի է պատրաստել ձվից։ Յուրաքանչյուր երկիր ունի իր բաղադրատոմսը։ Նշեք ձվի, համաշխարհային օրը, բազմազան դարձրեք սննդակարգը, այսօր պատրաստեք հնարավորինս շատ ձվով ուտելիքներ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8573 անգամ
Читать на русском
|