Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Հովանոցը` ձեր ոճի և կերպարի կարևոր տարր

08.10.2015

Աշունը ոչ միայն անձրև, եղանակի փոփոխություն և արևի տաք ճառագայթների մարումն է, այլև ևս մեկ առիթ՝ ձեր կերպարի մեջ բազմազանություն մտցնելու այնպիսի աքսեսուարով, ինչպիսին հովանոցն է։ Վառ շեշտադրում կատարեք հովանոցի վրա, և ձեր կերպարն ու տրամադրությունը նոր երանգներ կատանան։

Շատ կանայք, երբ գալիս է նոր հովանոց գնելու ժամանակը, այդ գործի վրա ժամանակ չեն ծախսում, պարզապես ընտրելով ամենապարզ և հաճելի տարբերակը։ Սակայն մենք խոսում են հովանոցի մասին ոչ որպես օգտակար իրի, այլև որպես ձեր կերպարի կարևոր տարրի մասին։ Չէ՞ որ սա կանաչ սուրճ չէ` նիհարելու համար, երբ արտաքին տեսքը բոլորովին կապ չունի։

Ինչպե՞ս ոճին համապատասխան հովանոց ընտրել

Մի մոռացեք, որ հովանոցն անպայման պետք է տարբերվի մյուս աքսեսուարներից․ թող որ մի փոքր, սակայն` պետք է։ Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, որպես կանոն, կան մի քանի ձեռնոցներ, գլխարկներ, կոշիկներ, շարֆեր և պայուսակներ։ Սակայն հովանոցը, որպես կանոն, մեկն է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է միանգամից կողմնորոշվել այդ կարևոր աքսեսուարի գույնի և ոճի հարցում։ Հիշեք, որ այն անպայման պետք է ներդաշնակի ձեր վերնահագուստի հետ։ Ուստի մտածել, թե տարբերություն չկա, թե ինչ հովանոց եմ բռնում, միևնույն է, երբ ներս եմ մտնում, այն արդեն ծալված է, ճիշտ չէ։

600x580

Ինչպիսի՞ կառուցվածք ընտրել

Գնորդների մոտ այն կարծիքը կա, որ սարքավորման գինը և ծագման երկիրը ոչ մի նշանակություն չունեն, թե որքան այն ձեզ կծառայի։ Չէ՞ որ անկախ կառուցվածքից, այն վաղ թե ուշ փչանալու է։ Փորձը ցույց է տալիս, որ դա տեղի է ունենում հենց ամենաանհարմար պահին, երբ ամենաքիչն էիք սպասում։ Սա, իհարկե, կատակ է։

Նոր հովանոց ընտրելիս նկատի ունեցեք, որ ամենակայունն ու որակովը համարվում են, այսպես կոչված, ձեռնափայտ-հովանոցները։ Վերջիններիս կառուցվածքը շատ պարզ է, և զերծ է շատ ծալվածքներից։ Իսկ դա նշանակում է, որ փչանալու հնարավորությունը մի կարգ ցածր է մյուսներից։

Եվս մեկ կարևոր հանգամանք․ ձեզ համար ընտրելով ոչ մեծ հովանոց, մի մոռացեք, որ որքան էլ թանկ լինի այն, միևնույն է ձեզ կծառայի ավելի քիչ, քան ամբողջական երկայնքովը։ Չարժե նաև գնել այնպիսի մոդելներ, որոնք ունեն կոճակով հավաքող մեխանիզմ, ճիշտ նույն պատճառով, ինչն արդեն նշեցինք նախորդ դեպքի համար։

Իսկ այժմ ծանոթացեք, թե ինչպես կարելի է հարստացնել կերպարը հովանոցի միջոցով։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580600x580

Դիտվել է 10490 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1314 անգամ
19.06.2026
Դիտվել է 399 անգամ
23.06.2026
Դիտվել է 237 անգամ
25.06.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster