Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Աշնանային դիմահարդարում․ շոկոլադի երանգներ

18.09.2015

Բազմապիսի դարչնագույն կոսմետիկ միջոցները, որոնք թողարկվել են այս տարի, չեն կորչի. 2015-ի աշնանը սուրճի և շոկոլադի բոլոր երանգները հայտնվել են սեղոնի ամենատարածված գույների սանդղակի վերին հորիզոնականներում:

Նույնիսկ այդպիսի տարածված գույների պարագայում բազմազանություն ցանկություն է առաջանում. ահա թե ինչու յուրաքանչյուր սեզոն ի հայտ են գալիս դիմահարդարման ուրույն եղանակներ: Մատի ծայրո՞վ, թե՞ վրձնով, միչև ունքե՞րը, թե՞ հստակ կոպերի ծալվածքի երկայնքով․․․

Խիտ շերտով

600x580

Ստվերների խիտ շերտով քսելու միտումը երբեմն փորձեր է արել կյանքի ուղեգիր ատանալ վերջին մի քանի սեզոնների ընթացքում: Այս աշնանը, հնարավոր է, ամեն ինչ ի կատար ածվի Dior-ի՝ դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Փիթեր Ֆիլիփսի թեթև ձեռքով: Ձեռքերի ճկունություն է անհրաժեշտ, երբ smoky eyes-ի ստեղծման ժամանակ դիմահարդարման սահմանները լղոզվում են, այդ իսկ պատճառով հնարավոր են փոքրիկ թերացումներ, ուսի խիտ քսելիս հարկ է լինել առավել զգույշ, սահմանները հավասար պահել և հետևել սիմետրիային: Որպես հիմք կարելի է օգտագործել համապատասխան գույնի մատիտ, որպեսզի ստվերները մակերեսին նստեն հավասար և առանց բացթողումների: Իսկ քսել ավելի հարմար է ջրով թրջած արհեստական տափակ վրձնով. մեղմ, սեղմող շարժումներով՝ վրձնի վրա վերցնելով հնարավորինս շատ ստվեր և աշխատելով չկորցնել այն գործողության ընթացքում:

Սև և շոկոլադ

600x580

Մաքուր շագանակագույնը ներդաշնակ է կապույտ և երկնագույն աչքերի համար, իսկ ահա մյուսներին ավելի լավ է այն համադրել սևի հետ՝ թարթիչների աճման գծի երկայնքով։ Ընդ որում, պարտադիր չէ, որ դիմահարդարումը լինի հագեցված և երեկոյան։ Որպեսզի տանեք առավել բարակ եզրագծեր, պետք է լավ սրեք մատիտը, իսկ բուն գիծը մի փոքր սրբագրեք վրձնով։ Այդ դեպքում ստվերներն ավելի լավ է քսել հետևելով կոպերի բնական եզրագծերին, իսկ թարթիչների համար ավելի լավ է ընտրել ոչ թե շագանակագույն, այլ սև ներկ, հակառակ դեպքում վտանք կա, որ աչքերը «կընկնեն»։ «Դիմահարդարման դասական կանոնն է․ որքան խիտ և մուգ է գույնը կոպերի վրա, այդքան ուժգին պետք է ընդգել թարթիչները,-ասում է Դիք Փեյջը (Shiseido)։-Բացառություն կարելի է անել միայն վառ երնագների համար, որոնք ինենք իրենց դառնում են լավ, ինքնաբավ շեշտադրում և սատարման կարիք չունեն»։

Ամբողջությամբ nude

600x580

«Շատերը վախենում են դարչնոգույնի հագեցվածությունից, սակայն բոլորովին անտեղի,-նշում է Պետ Մաքգրաթը, ով նուրբ և ընտիր դիմահարդարում է արել Gucci-ի ցուցադրության համար։-Ես որպես հիմք օգտագործել եմ բաց շագանակագույն երանգների ստվերներ, իսկ մուգ դարչնագույնով ընդգծել թարթիչների աճման գիծը և այն գործնականում խամրացրել եմ, որպեսզի նստի որպես ստվեր և ոչ թե գույն»։

Շագանակագույնով հրաշալի կերպով ընդգծվում են ունքերը, իսկ անհրաժեշտության դեպքում խամրած, ոչ շատ մուգ ստվերով և համապատասխան վրձնով կարելի է անգամ նկարել այտոսկրերի գծերը, եթե, իհարկե, ձեռքի տակ չկան հատուկ ուրվագծող միջոցներ, որոնցով շատ ավելի դյուրին է աշխատելը։

Ռետրո

600x580

Դարչնագույն ստվերներն ու շոկոլադե շրթներկն անցյալի բնութագրիչներ են։ «Զարմանալի գույն, մի կողմից հագեցված, մյուս կողմից՝ մաշկին համահունչ․ահա թե ինչու այն չի գրգռում ու հոգնեցնում աչքը,-ասում է Թոմ Պեշոն Elie Saab-ը ցուցադրող մոդելների մասին։-Բաց գույների շրթունքներով կստանանք հիսունականների կերպարներ, մուգով՝ երևակայությունն անմիջապես առաջ է գնում ժամանակի մեջ»։

Մուգ շրթներկերի հետ պետք է լինել ավելի քան զգույշ․ որպեսզի չվերածվեք ութսունականների դիսկոդեկների աստղի, այլ մնաք յոթանասունականների ռոմանտիկ կերպարի մեջ, աչքերն ավելի լավ է թողնեք հնարավորինս մաքուր՝ նվազագույն տուշ, ստվերների և ուրվագծքի զգալի սրբագրում։ Իսկ որպեսզի ավելի հետաքրքիր լինի, արժե խաղալ․ խամրած և փայլուն դարչնագույնները բոլորովին տարբեր բնավորություն ու տրամադրություն ունեն։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14738 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1241 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 201 անգամ
25.06.2026
Դիտվել է 61 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster