Եղունգների վրա վառ ծաղկային նախշերը ամառվա վերջին օրերին ձեր տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցն են։
Ծաղկային նախշերն ունեն զարմանալի ուժ՝ ինչի վրա էլ դրանք գտնվելիս լինեն, ինչ էլ որ զարդարեն, դրանք միշտ մագնիսի նման իրենց են ձգում շրջապատի հիացական հայացքները։ Ծաղկային նախշերի օգտագործումը մատնահարդարման և մանիկյուրի մեջ ձեր կերպարը բազմազան դարձնելու ևս մեկ միջոց է։ Ներկայացվող հավաքածի մեջ դուք կգնտեք ծաղիկներով մանիկյուրի 13 նոր տարբերակ, որոնք, անկասկած, ձեզ դուր կգան առաջին իսկ հայացքից։
Երիցուկներ, վարդեր, կակաչներ, յասաման՝ ծաղկային «հերոսների» ընտրությունն, իրոք, շատ մեծ է։ Դրանք կարող են լինել ինչպես գեղանկարչական floral թեմաներ, այնպես էլ աբստրակտ կամ մանրակրկիտ կատարված նկարներ։
Ուշադրություն դարձրեք գույների համադրությանը՝ սպիտակ-երկնագույն, վարդագույն-սև, սպիտակ+բաց կանաչ․ այս լուծումներից յուրաքանչյուրն էլ եղունգների վրա նայվում են պայծառ և յուրահատուկ։
Ամենակարևորը՝ մի վախեցեք փորձարկումերից․ չէ՞ որ բոլորովին էլ պարտադիր չէ ծաղկային նախշը պատկերել բոլոր եղունգների վրա։ Բավական է շեշտադրումն անել մեկ կամ երկու եղունգին, որպեսզի ձեր մանիկյուրը ծաղկի նոր գույներով։
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։