|
Անգլիական դիմակ
18.08.2015
Անգլիացի կոսմետոլոգների այս դիմակը դեմքի մաշկի մաքրման համար է։
Դեմքի մաշկն անհրաժեշտ է մաքրել պարբերաբար։ Չոր մաշկի դեպքում այն հարկ է մաքրել շաբաթական մեկ, իսկ յուղոտի պարագայում՝ երկու անգամ։
Մաքրով դիմակներն ավելի նպատակահարմար է անել լոգարանում՝ պարկած լոգանք ընդունելով։ Տաք, խոնավ օդը օգնում է ավելի լավ, խորքային մաքրմանը։
Անգլիական դիմակի պատրաստման համար անհրաժեշտ են․
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ - եռման ջուր - 1 կանաչ խնձոր - 1/2 թեյի գդալ մեղր - մածուն կամ թթվասեր - հանքային ջուր (ցանկացած)։

Վարսակի փոթիլների վրա լցրեք եռման ջուրը՝ մինչև խյուսանման զանգվածի ստանալը, թողեք մի փոքր ներծծվի և քսեք դեմքին՝ պահելով 5 րոպե։
Մանրացված կանաչ խնձորը, մեղրի հետ միասին, երկրորդ շերտով դրեք դեմքին՝ նույնպես պահելով 5 րոպե։
Երրորդ շերտով քսեք մածունը կամ թթվասերը և դեմքի վրա պահեք 5 րոպե։
Այնուհետև դիմակի բոլոր երեք շերտերը լվացեք ջրով ու դեմքին 5 րոպե դրեք հանքային ջրով թաթախված մարլյայի թրջոց։
Այս դիմակը խորհուրդ չի տրվում կիրառել չոր մաշկի դեպքում, այն ավելի նպաստավոր է յուղոտ մաշկի պարագայում։ Եթե դեմքի վրա մազանոթային ցանց կա, ապա դիմակի մեջ մեղրը մի օգտագործեք։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11966 անգամ
Читать на русском
|