Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սեքս-միֆեր, որոնք սպանում են հարաբերությունները

17.08.2015

Կնոջ և տղամարդու միջև ցնկացած սերտ հարաբերությունում կարևորագույն դեր խաղացող ինտիմ մերձեցումը հաճախ պատվում է ամենատարբեր կաղապարներով և ենթադրություններով։

Նույնիսկ ամուսնական զույգերը, ունենալով հարուստ կենսափորձ, երբեմն բավականին անգետ են լինում սեռական հարցերում, ինչը հաճախ հանգեցնում է չհասկացվածության և, անգամ, բաժանման։

Անգլիացի հետազոտողներ Ահարոն Քերոլը և Ռեյչել Ս․ Ֆրեյմանը կոտրում են սեռական հարաբերությունների մասին ամենաանհեթեթ ու տարածված միֆերը, որոնք, հնարավոր է, շփոթության մեջ են գցել նաև ձեզ։

1. Դաշտանի ժամանակ չի կարելի հղիանալ

Դաշտանի ընթացքում ոչ միայն կարելի է հղիանալ, այլև լիովին իրատեսական է։ Կանացի ձվաբջջիջները և տղամարդու սպերմատոզոիդներն արգանդի նպաստավոր միջավայրում կարող են ապել մի քանի օր։

2. Սեռական հարաբերության ժամանակ կարող է սրտի կաթված տեղի ունենալ

Մեզանից շատերն են լսել պատմություններ այն տղամարդկանց մասին, ովքեր լինելով հասուն տարիքում, չեն կարողացել ժամանակին գնահատել իրենց ուժերը։ Այդուհանդերձ, բժիկներ Քերոլը և Ֆրեյմանը հավաստիացնում են, որ ծխող կամ շաքարախտով հիվանդ մարդը միլիոնից մեկ հավանականությամբ կարող է սեքսի ժամանակ սրտի կաթված ստանալ։

Ընդհակառակը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որին մարմինը ենթարկվում է սեռական հարաբերության ժամանակ, օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ այն տղամարդիկ, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթը երկու կամ երեք անգամ, շատ քիչ են վտանգված սիրտ-անոթային հիվանդություններ վաստակելու։

3. Ամուսնացած զույգերը հակված չեն ինքնաբավարարմաբ զբաղվել

Որքան էլ տարօրինակ չհնչի, սակայն, մարդիկ, ովքեր սեքսուլ զուգընկեր ունեն, ինքնաբավարմամբ զբաղվում են ավելի հաճախ, քան միայնակները։ Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա տեղի ունենա այն պատճառով, որ նրանց սեքսուալ կյանքը խամրել է։ Փորձագետ Դանա Բ․ Մայերսը պնդում է, որ ամուսնացածները դրանով կարող են զբաղվել այն պատճառով, որպեսզի ազատվեն սթրեսից, որոշակի էներգետիկ լիցքաթափում ունենան և լավ հասկանան իրենց մարմնի յուրահատկությունները։

4. Կնոջ և տղամարդու սեքսուալ ակտիվության գագաթնակետերի միջև 10 տարվա տարբերություն կա

600x580

Որոշ տվյալների համաձայն, տղամարդկանց մոտ սեքսուալ ակտիվության մակարդակն ամենաբարձրը 19-20 տարեկանում է, իսկ կանանց մոտ գագաթնակետը վրա է հասնում միջին տարիքում (28-30 տարեկանում)։ Սակայն արդարության համար պետք է ասել, որ տղամարդկանց և կանանց սեքսուալ ակտիվության մեծացումն ու նվազումը տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում։ Հետազոտողները հայտարարում են, որ սեռական ցանկությունը մշտապես տատանվում է, և այն պայմանավորված է ոչ միայն տարիքով, այլև բազմաթիվ այլ գործոններով։

5. Տղամարդն անպայման դավաճանելու է․ դա ընդամենը ժամանակի հարց է

Նախևառաջ` դավաճանությունն անխուսափելի չէ։ Դավաճանությունը նույնպես կախված չէ ամուսինների տարիքից։ Տղամարդիկ և կանայք ավելի շատ են հակված դավաճանության, եթե նրանք դժբախտ են իրենց հարաբերություններում և/կամ սեքսուալ անհամատեղելի են։

6. Տնային գործեր անող տղամարդիկ ավելի են գայթակղում կանանց

Հետազոտություններից մեկի արդյունքներով պարզվել է, որ որքան ավելի շատ է «տան հիմնական գործերը» (ճաշի պատրաստում, տան մաքրում, լվացք) իր վրա վերցնում տղամարդը, այդքան քիչ է նա սեքսով զբաղվում։
Մյուս կողմից, որքան շատ է նա զբաղվում անմիջականորեն «տղամարդկային» պարտականություններով (ավտոմեքենայի, սանհանգույցի նորոգում, խոտածածկի խուզում), այդքան հաճախ է սեռական մերձեցման գնում։

7. Սեքսը կանանց համար ծանր է

600x580

Հաճախ կարելի է լսել հետևյալը․ տղամարդկանց ցանկությունն ավելի ուժգին է, քան կանանցը։ Սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված պնդումն արմատապես սխալ է։ Պարզապես կանայք իրենց սեքսուալ ցանկությունները տարբեր կերպ են արտահայտում։ «Երբ խոսքը գնում է կենսաբանության մասին,-գրում է Քերոլը,-ապա բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց սեռական ցանկության ուժգնությունը տղամարդկանցինին հավասար է»։

8. Կա կապ տղամարդու ուտքերի, ձեռքերի և «տղամարդկային արժանապատվության» չափերի միջև

Դա բոլորովին էլ այդպես չէ։ Միևնույն գեներն են պատասխանատու ձեռքի մատների, ոտքերի, և սեռական օրգանների աճի համար։ Ոչ մի ապացույց չկա, որ մեծ համարի կոշկ հագնող տղամարդը նույպես տպավորիչ «տղամարդկային արժանապատվության» է տիրապետում։

LADYNEWS.am

Դիտվել է 15528 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 508 անգամ
09.05.2024
Դիտվել է 235 անգամ
15.05.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster