|
Սուրճից սկրաբ՝ ցելյուլիտի դեմ
14.08.2015
Կոսմետիկական արարողակարգերից շատերը չեն իրականացվում առանց մաշկի նախնական մաքրման։ Այդ նպատակով օգտագործվում են սկրաբները։
Վերջիններիս թվում իրենց արդյունավետությամբ ամենատարածվածները, մատչելին և համեմատաբար էժանը ցելյուլիտի դեմ սուճից սկրաբն է։
Խնդրահարույց գոտիների վրա քսեք տաք սուրճի մրուր և տրորեք մերսողական շարժումներով։
Այնուհետև սկրաբապատ հատվածները փաթաթեք թաղանթով և սպասեք 30 րոպե։
Նշված ժամանակը լրանալուց հետո լվացեք ջրով։
Սկրաբը կարելի է կիրառել 3-4 օրը մեկ։

Օգտագործեք միայն բնական աղացած սուրճ, որը ճիշտ կերպով պահպանվել է և որի օգտագործման ժամկերը չի անցել։ Երբ խոսքը գնում է մաշկի երիտասարդացման մասին, ապա ավելի նաընտրելի է կանաչ սուրճը։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11599 անգամ
Читать на русском
|