Ներկայացնում ենք հինգ պարզ բաղադրատոմս, որոնց շնորհիվ ձեր ատամները կստանան սպիտակաթույր տեսք։
1. Կերակրի աղով շփեք ատամները, որից հետո բերանը ողողեք ջրով կամ ողողման համար նախատեսված հատուկ հեղուկով։
2. Պատրաստեք խառնուրդ ½ թեյի գդալ կերակրի սոդայից, ½ թեյի գդալ քացախից և մի պտղունց կերակրի աղից։ Այն կունենա ատամի մածուկի տեսք։ Քսեք այդ խառնուրդն ատամներին և միառժամանակ անց լվացեք։ Բավական է պահել 3-5 րոպե։ Սա յուրահատուկ, էժան, սակայն շատ արդյունավետ միջոց է, որը կփոխարինի արամնաբույժին ձեր այցելությանը, քանի որ վերացնում է բակտերիալ ծածկույթը, ինչպես նաև՝ ատամների վրայի սև կետերը։
3. Պատրաստեք ½ թեյի գդալ կերակրի աղի և 1-2 կաթիլ ջրածնի պերօքսիդի խառնուրդ։ Քսեք այս խառնուրդը ատամներին շաբաթական երկու անգամից ոչ ավելի։ Այն հրաշալի կերպով սպիտակեցնում է ատամները։ Քսելուց հետո լնդերը կարող են մի փոքր մրմռալ, սակայն ոչ ատամներին, ոչ լնդերին այն որևէ վնաս չի պատճառի։
4. Խառնեք 1 թեյի գդալ սոդան և մի պտղունց յոդացված կերակրի աղի հետ։ Այդ խառնուրդով լվացեք ատամները և դրանք կփայլեն մարգարիտի նման։
5. Կես կիտրոնի հյութը խառնեք կերակրի սոդայի հետ մինչև դոնդողանման զանգվածի ստանալը։ Դրանից հետո այն քսեք սկզբեց վերևի, այնուհետև ներքևի ատամներին՝ յուրաքանչյուրի վրա պահելով մեկ րոպե։ Այնուհետև ատամները լվացեք խոզանակով և ատամի մածուկով։ Սպիտակեցնող այս միջոցն օգտագործեք շաբաթական մեկ անգամ։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: