|
Վարժություններ, որոնք կօգնեն նվազեցնել կնճիռներն աչքերի շուրջ
16.07.2015
Աչքերի շուրջ կնճիռների հայտնվելը կանխելու համար անհրաժեշտ է առավելագույն խնամք այդ շրջանում, և նվազագույնի հասցնել նուրբ մաշկի վնասվածքները։
Նախ անհրաժեշտ է կրել արևային ակնոցներ, որպեսզի անընդհատ չկկոցեք աչքերը։ Բացի այդ՝ աչքի շրջանի մաշկի խնամքի համար պետք է օգտագործել հատուկ կրեմներ։ Դիմահարդարումը մաքրելու համար նույնպես անհրաժեշտ է օգտագործել հատուկ միջոցներ։
Ներկայացնում ենք վարժություններ, որոնք կօգնեն ձեզ նվազեցնել դեմքի այդ նուրբ շրջանում առաջացող կնճիռները։
1. Հարմար նստեք բազկաթոռին, դեմքը պահեք դեպի արևը և լիովին թուլացեք։ Դրանից հետո ամուր փակեք աչքերը, հաշվեք մինչև 5-ը։
Այս վարժությունը կատարեք մեկ անգամ։
2. Նստեք ուղիղ և աչքերը լայն բացած նայեք առաջ այնպես, որ դեմքն այդ ընթացքում չկնճռոտվի։ Մնալով այդ դիրքով` հաշվեք մինչև 8-10, որից հետո փակեք աչքերն ու թուլացեք։
Առաջին շաբաթը վարժությունը կատարեք 1 անգամ, այնուհետև աստիճանաբար քանակն ավելացրեք մինչև 3–5 անգամ։
3. Այս վարժությունը, ինչ որ տեղ, նախորդի շարունակությունն է։ Ընդունեք նույն դիրքը և լայն բացած աչքերով նայեք ուղիղ։ Դրանից հետո, չփոխելով գլխի դիրքը, աչքերը տեղաշարժեք հետևյալ հաջորդականությամբ․ ձախ, աջ, վերև, ներքև։ Սա կատարելով՝ աչքերը բարձրացրեք և նայեք դեպի վերև՝ աջ, ապա վերև՝ ձախ, այնուհետև աջ՝ ներքև, և ի վերջո, ձախ՝ ներքև։
Սկզբում այս վարժությունը կատարեք 1 անգամ, մեկ շաբաթ անց՝ 2 անգամ, այնուհետև 3, և այդպես՝ քանակը հասցրեք մինչև 6-ի։

4. Արևի տակ նստեք հարմարավետ բազկաթոռին, ձեր առջև հայելի դրեք և կզակն իջեցնելով, նայեք ձեր արտացոլանքին։ Չդադարելով նայել հայելուն, ընդ որում՝ դրա միևնույն կետին, աչքերը փակեք այնքան, մինչև մնա երևացող մի փոքրիկ կետիկ։ Դրանից հետո աշխատեք կենրոնանալ աչքերի տակի կիսաշրջաններ վրա և մի փոքր բարձրացրեք ներքևի կոպը։
Վարժությունը կատարելով փակեք աչքերն ու թուլացեք։ Այն կատարեք 3–4 անգամ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10268 անգամ
Читать на русском
|