Թարթիչներ ավտոմեքենայիդ համար. երբ երկուսդ եք «կրակում» աչքերով
01.02.2012
Կար ժամանակ, երբ անսովոր էր մեքենա վարող կինը, եկան ժամանակներ, երբ պարզվեց, որ մեքենաները ստանդարտ ձեւի մեջ այնքան էլ չեն բավարարում կանանց: Նրանց պետք են «կանացի» , «սիրունիկ» մեքենաներ, որոնց կտան փաղաքշական անուններ, իսկ ահա, CarLashes ընկերության մտահղացմամբ , նրանց անգամ «դիմահարդարում» կարելի է անել ... Տղամարդ վարորդների համար արդեն վտանգավոր են ոչ միայն ճանապարհը կտրող էքստրավագանդ կանայք, այլեւ նրանց թարթիչավոր ավտոմեքենաները: Այո', կանայք արհեստական թարթիչներ կարող են գնել արդեն ոչ միայն իրենց, այլեւ ավտոմեքենայի համար: CarLashes թարթիչները պատրաստված են ճկուն պոլիմերային նյութից, հատուկ սոսինձով ամրանում են լուսարձակների եզրերին, եւ կարելի է հեշտությամբ ցանկացած պահի հանել դրանք: Թարթիչների գինը տատանվում է 20-25 դոլարի սահմաններում` կախված մոդելից, չափսերից: Դիտվել է 6203 անգամ
Читать на русском
|