|
Գազարից դիմակներ`տարբեր տեսակի մաշկ ունեցողների համար
23.06.2015
Գազարն այն բանջարեղեններից է, որն ունի բավականաչափ բարերար ազդեցություն շատ դեպքերում: Գազարի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի բոլորին: Նրա մեջ եղած վիտամիններն էլ շատ օգտակար են:
Դիմակները, որոնք կարելի է պատրաստել գազարից, շատ արդյունավետ են ու տան պայմաններում հեշտ պատրաստվող։ Դրանք ցանկացած տեսակի մաշկ ունեցողը կարող է օգտագործել:
Ամենակարեւորը միշտ հիշեք՝ դիմակի օգտագործման համար անհրաժեշտ է, որ գազարը լինի թարմ. կտրտած ու պահած գազարը կամ գազարի հյութը կորցնում են իրենց մեջ եղած անհրաժեշտ հատկությունները:
Եթե գոնե 20 րոպե թողնեք թարմ գազարից պատրաստված դիմակը Ձեր դեմքին, ապա Դուք միանագամից կզգաք Ձեր մաշկի փոփոխությունը:
Եթե ունեք չոր մաշկ, ապա օգտագործեք հետեւյալ դիմակը.
Մաքրեք գազարը, վերցրեք 2 ճաշի գդալ գազարի հյութ եւ խառնեք նույնքան կաթնաշոռի հետ: Այնուհետեւ ավելացրեք 1 թեյի գդալ յուղոտ սերուցք, խառնեք մինչեւ ամբողջը դառնա համասեռ զանգված: Քսեք դեմքին, թողեք 20 րոպե եւ հետո լվացեք գոլ ջրով:

Ոչ պակաս օգտակար է նաեւ գազարից պատրաստված դիմակի եւս մեկ բաղադրատոմս:
Մանր կտրատեք գազարը, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք ու թողեք կրկին 20 րոպե՝ հետո լվացեք գոլ ջրով:
Յուղոտ մաշկի համար նախատեսված է գազարից պատրաստված այլ դիմակ:
1 ճաշի գդալ քերած գազարը խառնեք ձվի սպիտակուցի հետ, ավելացրեք մի քանի թեյի գդալ ալյուր, որպեսզի սացվի պինդ զանգված, ստացվածը քսեք դեմքին ե լվացեք 15 րոպե անց:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10171 անգամ
Читать на русском
|