|
Վաղաժամ ճերմակելու դեմ․ արդյունավետ բաղադրատոմս
15.06.2015
Առաջին սպիտակ մազերի հայտնվելը, հատկապես երիտասարդ տարիքում, կարող է հուսահատեցնել ցանկացած կնոջ։
Վաղ ճերմակելու պատճառ կարող են դառնալ ինչպես գենետիկ նախադրյալները, այնպես էլ առօրյա կյանքում մեծ թվով սթրեսները։
Ներկայացնում ենք մազերի ճերմակելու դեմ արդյունավետ բաղադրատոմս։
Անհրաժեշտ է վերցնել մեկական ճաշի գդալ անգույն հնա, կակաոյի փոշի, թթված կաթ, մեկ պարկուճ А վիտամին, մեկ ձվի դեղնուց և մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթ։

Նշված բաղադրիչները լցրեք տարրայի մեջ, տաքացրեք տաք ջրով լցված ամանի մեջ և լավ խառնեք։
Ստացված խառնուրդը քսեք նախօրոք լվացած մազերին, հագեք պոլիէթիլենից գլխարկ և գլուխը փաթաթեք սրբիչով։ Մեկ ժամ անց դիմակը պետք է լվանալ, որից հետո գլուխը լվալ սովորական շամպունով։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11486 անգամ
Читать на русском
|