Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ անել, եթե շրթունքները ճաքում են

02.06.2015

Կնոջ շուրթերն  այն հատվածն է, որը կարող է խենթացնել ցանկացած տղամարդու․ հենց շուրթերի միջոցով է կինը ցույց տալիս իր սերը:

Շուրթերը հաստատում կամ հակառակը՝ ժխտում են կնոջ գեղեցկությունն ու խնամված լինելը: Դա ամենատեսանելի հատվածն է, որը մշտապես խնամք է պահանջում: Չէ՞ որ, եթե դրանք չորանում են, ճաքում, ապա դա ամնիջապես տեսանելի է դառնում:

Շուրթերի մակերեսը շատ նուրբ է և ենթարկվում է տարատեսակ ազդեցությունների, քանի որ չի պարունակում ճարպային շերտեր:

Այստեղ ձեզ կներկայացնենք շուրթերի մաշկը խնամելու մի քանի գաղտնիք: Այս թեման շատ արդիական է, քանի որ գեղեցիկ շուրթերը ցանկացած կնոջ տղամարդու աչքերում դարձնում են սեքսուալ:

Շուրթերի մշտական խնամքի համար պետք է դրանց մաշկը մշտապես սնուցել և խոնավեցնել: Այդ խնդրի լուծման մասին կխոսենք ստորև:

Ինչպես պետք է խնամել շուրթերը

600x580

Ներկայումս կոսմետիկայի խանութներում դուք կարող եք գտնել տարբեր ապրանքանիշերի կողմից արտադրված շուրթերի խնամքի համար նախատեսված բազմաթիվ պարագաներ: Սակայն, եթե դրանցից չունեք, ապա դա ուղղելի է: Կարելի է օգտագործել աչքերի կողքի մաշկի համար նախատեսված քսուք, քանզի իրենց բաղադրությամբ աչքերի կողքի մաշկը և շուրթերի մաշկը շատ մոտ են իրար:

Կա ևս մեկ միջոց՝ շուրթերին քսել վիտամիններ A և E պարունակող բուսական յուղ: Դրանք կարելի է օգտագործել որպես հիմք: Այսինքն դրանց չորանալուց հետո նոր օգտագործել շրթներկ կամ փայլ:

Շուրթերը, ինչպես մարմնի այլ մասերը, դիմակների կարիք ունեն: Շուրթերի ճիշտ դիմակը նրա գեղեցկության գրավականն է: Դուք կարող եք անել, օրինակ, թթվասերով դիմակ: Դրա համար այն պետք է շուրթերին քսեք հաստ շերտով և թողնեք մինչև չորանա: Այնուհետև կրկնեք 5 անգամ:

Կարելի է օգտագործել կիվիի դիմակ: Դրա համար պահանջվում է զեյթունի ձեթ և կիվի: Կիվիի կտորը թրջեք զեյթունի ձեթի մեջ և քսեք շուրթերին:

Ինչ անել եթե շրթունքները չորանում են և ճաքճքում

Բացի բժշկական և կոսմետիկ միջոցներից, կարելի է օգտվել ավանդական մեթոդներից:

1. Եթե շուրթերը մշտապես ճաքում են, հատկապես քամու կամ ցրտի ազդեցությամբ, ապա այդ դեպքում պատրաստեք հետևյալ դիմակը. վերցնեք մեկ թեյի գդալ կաթնաշոռ, մեկ թեյի գդալ սերուցք, ցանկալի է յուղոտ, խառնեք և դրանով ծածկեք շուրթերը: Պահեք մոտ 15 րոպե, հետո լվացեք: Այդպիսի դիմակը կփափկացնի շուրթերը և չի թողնի ճաքել:

2. Տատիկի խորհուրդներից. վերցնում եք մեկ կանաչ խնձոր, քերում, ավելացնում բուսական յուղ, և դրանով շուրթերի վրա 30 րոպեանոց թրջոց դնում: Այն շատ է օգնում չոր և ճաքող շրթունքերին: Խնձորը կարելի է փոխարինել բանանով կամ վարունգով։

3. Ճաքող շուրթերին օգնում է նաև թեյի ծառի յուղը: Կամ էլ պարզապես կանաչ թեյի պարկիկը նախապես տաք ջրի մեջ դնելուց հետո դրեք շուրթերին:

4. Շուրթերի չորությունից խուսափելու համար պետք է շատ ջուր խմել: Շրթունքները լիզել չի կարելի, հատկապես ցուրտ և քամոտ եղանակին, քանի որ դա վերացնում է պաշտպանիչ շերտը:

Ինչպես խնամել շրթունքները, եթե դրանք թեփոտվում են

600x580

1. Մշտապես թեփոտվող շրթունքների համար օգտակար է մեղրից դիմակը: Այն շատ հեշտ է օգտագործել, պարզապես շուրթերին պետք է մեղր քսել:

2. Շուրթերի թեփոտելու դեմ կարելի օգտագործել նաև մեղրով մերսումը: Մեղրը պետք է քսել շրթունքներին, այնուհետև մերսել ատամի խոզանակով կամ մատներով: Այնուհետև մեղրը պետք է լվանալ: Մեղրի փոխարեն կարելի է օգտագործել կարագ:

3. Շատ օգտակար է թթվասերով դիմակը: Մեկ թեյի գդալ թթվասերի մեջ ավելացրեք մի քանի գդալ կիտրոնի հյութ և բուսական յուղ: Խառնեք, քսեք շուրթերին և թողնեք 20 րոպե:

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 18269 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1243 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 202 անգամ
25.06.2026
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster