Ինչպես պարզել են բրիտանացի գիտնականները՝ խռմփոցի դեմ պայքարին օգնում է կզակի խուտուտը:
Նրանք մշակել են նոր նշանաբան, ինչը ամուսնական ննջարան կարող է բերել երկար սպասված լռություն: Լոնդոնի Guy՝s and St Thomas NHS Foundation Trust-ի գիտնականների կողմից ստեղծած սարքավորումը ցածր ուժգնությամբ էլեկտրականությամբ խթանում է կզակի մկանները:
Ինչպես ցույց են տվել կլինիկական հետազոտությունները, այդ մեթոդը օգնում է մարդկանց ազատվել օբստրուկտիվ ապոնեից, ինչը խռմփոցի հիմնական պատճառն է: Այդ խանգարման պատճառով լեզուն ընկնում է կոկորդը, արգելափակում շնչուղիները, ինչի արդյունքում մարդը քնած ժամանակ ոչ հաճելի ձայներ է արձակում:
Ապոնեն հաճախ հանգեցնում է նաև կոկորդի փափուկ հյուսվածքների խաթարմանը, ինչը նույնպես արգելափակում է շնչուղիները: Սարքավորման գաղափարը հիմնված է լեզվի և կոկորդի մկանների համար պատասխանատու մկանների խթանման վրա: Այն ընդլայնում է շնչուղիները և արդյունքում կանխարգելում կամ նվազեցնում է խռմփոցը:
Սարքավորումը մկաններ է ուղարկում շատ թույլ ուժգնությամբ էլեկտրական իմպուլսներ, որոնք այնքան թույլ են, որ չեն կարող ցավեցնել կամ քնից արթնացնել մարդուն: Էլեկտրոդները տեղադրվում են կոկորդի երկու կողմերում անմիջապես կզակի տակ: Կլինիկական հետազոտությունները, որոնց մասնակցել է 33 մարդ, ցույց են տվել, որ գիշերը 10 րոպե սարքավորման օգտագործումը խթանում է կզակալեզվային մկանները, ինչն էլ օգնում է ընդարձակել շնչուղիները:
Ճապոնիայում անցկացված հետագա փորձերը ցույց են տվել, որ այդ սարքավորման օգտագործումից հետո խռմփոցի դեմ պայքարող մարդկանց վիճակը լավանում է 50 %-ով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: