Հայլայթերը գծերին հստակություն է հաղորդում և դեմքին տալիս «ճիշտ» ու թարմ տեսք, այն բացեցման միջոցով ընդգծում է դեմքի այս կամ հատվածը։
Ուշադրություն․ հայլայթերը երբեք էլ քողարկող միջոց չէ։ Շատերը հայլայթերը հենց այդպիսի միջոցի հետ էլ խառնում են։ Սակայն հայլայթերը մաշկի խնդրահարույց հատվածները քողարկելու համար չէ, ընդհակառակը, դրանք առավել նկատելի է դարձնում։ Այդ իսկ պատճառով, ովքեր պզուկներ կամ լայն ծակոտիներ ունեն, այս միջոցից ավելի լավ է հրաժարվեն։
Բացեցման միջոցով հնարավոր է լինում ճիշտ շեշտադրումներ անել՝ ի հաշիվ լույսն անդրադարձնող բաղադրիչների, այլ ոչ թե նյութի խտության։
Քսել պետք է կարճ, սահուն հպումներով։
Աչքի պարագայում պետք է սկսել արտաքին անկյունից` աստիճանաբար անցնելով ներքինին․
Քսեք հայլայթերը աչքի անկյունում։
Կետ դրեք ներքևի կոպի մոտ։
Քսեք ունքի տակ։
Պատրաստ է։
Հայլայթերով ընդգծվող հիմնական գոտիները՝ լուսանկարներում․
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
26-06-2026 14:03 Ռուս լեռնագնաց Ալինա Պեկովան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը բարձրացել է բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները։ Սա տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, երբ նա 31 տարեկան էր։ Պեկովան դարձել է աշխարհում չորրորդ կինը, որը հասել է այս նվաճմանը։
26-06-2026 13:54 Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 04:10 SKIMS-ը թողարկել է նոր գովազդային արշավ, որում այս անգամ գլխավոր դերում Հեյլի Բիբերն է։ Նա ներկայացրել է Everyday Cotton ներքնազգեստի հավաքածուն, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար։ «Հեյլին ունի յուրահատուկ ունակություն՝ նույնիսկ ամենապարզ հագուստը թարմացնելու։ Ոճային մոտեցումը նրան դարձնում է կատարյալ անձնավորություն Everyday Cotton-ը կյանքի կոչելու համար», - նոր լուսանկարների շարքի մասին ասել է Քիմ Քարդաշյանը։
26-06-2026 03:59 Վերջերս հայտնի դարձավ, որ Ջիջի և Բելլա Հադիդների մայրը՝ Յոլանդան, ամուսնանում է երրորդ անգամ։ Այս անգամ 62-ամյա նախկին մոդելի ընտրյալն անշարժ գույքի գործակալ Ռենդի Քենդրիկն է։