Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնիներ, ովքեր այդպես էլ չեն մայրացել

07.04.2015

Մայրության թեման բավականին նուրբ և զգայուն է: Կանանց մի մասը կրքոտ երազում է երեխա ունենալու մասին և ընտանիքի շարունակությունը համարում է իր գլխավոր առաքելությունը, մյուսները ցանկանում, սակայն չեն կարողանում, իսկ երրորդներն այդ մասին պարզապես չեն էլ մտածում կամ գիտակցաբար որոշում են երեխաներ չունենալ: Ներկայացնում ենք հինգ հայտնի կանանց, ովքեր մինչ օրս ինչ-ինչ պատճառներով չեն ստանձնել մոր դերը: Զղջացե՞լ են արդյոք նրանք դրա համար, թե՞ ոչ:

Քեմերոն Դիազ

Քեմերոն Դիազը Հոլիվուդի կարևոր աստղերից մեկն է: Նա 42 տարեկան է և մինչ օրս չի ամուսնացել ու բազմաթիվ հարցազրույցներում քանիցս ընդգծել է, որ չի ծրագրում երեխաներ ունենալ: Թեև նրա ամուսնության մասին տարածված լուրերը կասկածի տակ են դնում այդ պնդումը: Լրատվամիջոցներում նաև նշվում է, որ դերասանուհին, այնուամենայնիվ, հղի է, սակայն Քամերոնը շարունակում է շրջապատին ապապցուցել, որ մայրության գենն իր մոտ լիովին բացակայում է: Դերասանուհին շարունակում է ակտիվորեն պնդել, որ կինը չպետք է ծննդաբերի, որպեսզի ապացուցի իր ինքնուրույնությունը. երկրագունդը, իբր, առանց այդ էլ գերբնակեցված է:

600x580

Քիմ Քեթրոլ

«Սեքսը մեծ քաղաքում» հանրահայտ սերիալում Քիմը խաղում է Սամանթայի դերը, աղջիկ, ով ամեն կերպ խուսափում է լուրջ հարաբերություններից: Անհավանական է, բայց փաստ. այդ կերպարը կյանքում հետապնդում է դերասանուհուն: Նա երեք անգամ ամուսնացել է և նույնքան անգամ ամուսնալուծվել: Դերասանուհին պատճառաբանում է իր զբաղվածությունը, իբր, ոչ մի տղամարդ չի կարողանում տանել իր ծանրաբեռնվածությունը և կյանքի բոլորովին աննորմալ կերպը: Հարցազրույներից մեկում Քիմը խոստովանել է, որ բոլորովին չի զղջում իր չկայացած մայրության համար (հիշեցնենք` դերասանուհին 58 տարեկան է): «Ես գերադասում եմ վերադառնալ դատարկ բնակարան և հանգստանալ»,-հայտարել է դերասանուհին: Դե ինչ` ամեն մեկին` իրենը:

600x580

Ռենե Զելվեգեր

Ռենեի կարծիքով, եթե կինը երեխա է ունենում, ապա անձնական կյանքի և կարիերայի վրա կարելի է խաչ քաշել: Այդ իսկ պատճառով աղջիկը նախընտրում է ներդրում կատարել իր վրա, քան ընտանեկան բույն կառուցել: Երեխաների հետ շփման փորձ դերասանուհին ունի. Ռենե մորաքույրը երբեմն ժամանակ է անցկացնում եղբոր երկու երեխաների հետ: Աստղի կարծիքով` նման շփման ողջ հմայքը որևէ պատասխանատվության բացակայությունն է. ցանկության դեպքում դու կարող ես խուսանավել և տուն գնալ:

600x580

Հելեն Միրեն

Ինչպես հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհի Հելեն Միրեն` ինքը երբեք չի մտածել սեփական երեխա ունենալու մասին: Ողջ պատճառը մի դիպվածի հետ է կապված, որը նրա հետ տեղի է ունեցել դպրոցական տարիներին: Դասերից մեկի ժամանակ նրանց ցուցադրել են ծննդաբերության մասին ուսուցողական ֆիլմ: Վերջինս Հելենի վրա այնպիսի սարսափազդու տպավորություն է թողել, որ մայրանալու ցանկությունը հօդս է ցնդել և մինչ օրս չի հայտնվել:

600x580

Օպրա Ունիֆրի

Օպրայի կյանքը մանուկ հասակից ծանր է եղել: Հայրն ընդհանրապես աղջկա դաստիարակությամբ չէր զբաղվում, իսկ մայրը որոշում է նրան դաստիարակության ուղարկել տատիկի մոտ: Վերջինս թոռանը սիպում էր կիրակի օրերին հաճախել եկեղեցի, որից հետո անգիր ասել բոլոր աղոթքները: Իր հաղորդումներից մեկի ժամանակ Օրան խոստովանել է, որ 9 տարեկանում իրեն բռնաբարել է զարմիկը, իսկ 14 տարեկանում հղիացել է, սակայն երեխան մահացել է: Այդ իսկ պատճառով, նա երեխա, ըստ էության, չէր էլ կարող ունենալ: «Երեխա ժամանակ իմ մասին ոչ ոք հոգ չէր տանում, և ինքս դա անել չգիտեմ»,-հայտարարում է Օպրան: Այստեղ մի փոքր խորամանկություն կա. աստղը բացել է ակադեմիա, որտեղ ապրում են առանց ծնողական խնամքի մնացած աղջիկներ: Այս իմաստով, տեսականորեն, նա մայր է: Հենց այդպես էլ նրան կոչում են ակադեմիայի սաները:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20158 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11630 անգամ
04.05.2026
Դիտվել է 1464 անգամ
06.05.2026
Դիտվել է 279 անգամ
07.05.2026
Դիտվել է 220 անգամ
08.05.2026
Դիտվել է 102 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster