Հանքային ջրի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվել: Պարզվում է, որ այն լավ հումք է նաև կոսմերիկ միջոցներ ստանալու համար: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք տնային պայմաններում կարող եք պատրաստել ինքնուրույն:
Հանքային ջրից պատրաստում ենք սառցե խորանարդներ և դրանցով մերսում դեմքը և պարանոցը: Այդպիսի մերսումը նեղացնում է ծակոտիները, ամրացնում դեմքի մկանները, կանխարգելում կնճիռների հայտնվելը:
Եթե երեկոյան ցանկանում եք անկրկնելի տեսք ունենալ, սակայն ժամանակի սղություն ունեք, ապա պետք է վերցնել երկու փափուկ սրբիչ և երկու տարրա` մեկը շատ տաք, իսկ մյուսը` սառը ջրով լցված: Վերջինիս մեջ կարելի է նաև սառույց ավելացնել: Դեմքին քսեք յուղոտ սնուցող կրեմ, թրջեք սրբիչը տաք ջրում, դրեք դեմքի վրա և պահեք մինչև սառչելը: Նույն բանը կրկնեք սառույցով ջրով: Եվ այդպես` 5-6 անգամ: Ձեր մաշկը կստանա թարմ, նուրբ և թավշյա տեսք:
Լվացվելուց հետո օտագործվող հեղուկ: Եռացրեք մեկ բաժակ հանքային ջուր: Այդ ջրով թրմեք եղինջի կամ երիցուկի (յուղոտ մաշկի համար), դաղձի կամ կեչու տերևները`չոր կամ նորմալ մաշկի համար:
Երեկոյան մաքրող հեղուկ: 1:1 հարաբերակցությամբ խառնեք հանքային ջուրը և կիտրոնի հյութը: Քնելուց առաջ շփեք դեմքը, պարանոցն ու ձեռքերը:
Երիտասարդացնող դիմակ: Կես բաժակ հանքային ջուրը խառնեք մեկ ճաշի գդալ կավի հետ` ձեր մաշկին համապատասխանող: Յուղոտ մաշկի դեպքում ավելացրեք կիտրոնի հյութ, չորի պարագայում`զեյթունի կամ արևածաղկի ձեթ: Քսեք պարանոցին և դեմքին, պահեք 15-20 րոպե, լվացեք հանքային ջրով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: