Համեղ, բուրավետ և պարզապես բերանում հալչող աղանդեր: Անպայման պատրաստեք ձեր և ձեր մտերիմների համար` գոհ կմնաք:
Անհրաժեշտ են
Ցորենի ալյուր 400 գ կարագ 250 գ հավի ձու 3 հատ դդում 900 գ շաքար 200 գ սերուցք` 30%-անոց 200 մլ դարչին ըստ ճաշակի վանիլին ըստ ճաշակի աղ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը (2 ժամ)
1. Ալյուրը և աղը շաղ տվեք խորը տարրայի մեջ: Ձեռքով տրորեք փափկած կարագի հետ այնքան, մինչև խառնուրդը հիշեցնի հացի փշրանքներ: Այնուհետև ավելացրեք հարած ձուն և հունցեք խմորը: Վերջինիս տվեք գնդի ձև, փաթաթեք թաղանթով և 30–50 րոպե դրեք սառնարանի մեջ:
2. Մաքրեք դդումը, հեռացրեք կորիզները: Մսային մասը քառակուսիաձև կտրատեք: Լցրեք հաստ հատակով տարրայի մեջ, մի փոքր ջուր ավելացրեք և խաշեք միչև փափկելն ու հեղուկի լրիվ գոլորշիանալը: Ստացվածը բլենդերով հարեք մինչև համասեռ զանգվածի ստանալը: Թխվածքն ավելի փափուկ լինելու համար ստացված զանգվածը կարող եք անցկացնել մանր ցանցի միջով:
3. Խմորը բացեք ալյուրով պատված մակերեսի վրա և դրան տվեք 30 սմ պարագծով կլոր ձև: Խմորի մակերեսին փռեք թծվածքի համար նախատեսված թուղթ և վրան ցանեք ցանկացած ձավարեղեն: Դա կեղևին թույլ կտա հավասարաչափ եփել: 15 րոպե թխել 190 աստիճան ջերմության պայմաններում:
4. Դդմի զանգցածը լցրեք խորը տարրայի մեջ և հարեք երկու ձվի, շաքարավազի, սերուցքի, համենունքների և աղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք թխած խմորի վրա: Թխել ևս 50-55 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Երբ թխվածքը սառչի, այն հանգիստ կարելի է կտրատել ըստ չափաբաժինների:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: