Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Խոհանոցային 15 հնարք, որոնք կդուրացնեն ձեր կյանքը

24.02.2015

Անկասկած դուք բազմաթիվ անգամ առիթ եք ունեցել զարմանալու ձեր մայրերի կամ տատիկների կենցաղային հնարամտություններից, որոնք տեղի են ունեցել խոհանոցում: Չէ՞ որ հենց նրանք են մեզ պատմել, որ հում ձուն եփածից կարելի է տարբերել ընդամենը դրանք պտտելով սեղանի վրա: Սննդամթերքի կամ հյութերի հետ վարվելու խորամանկությունները ձեռք են բերվում փորձի հետ, և այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի քանի հնարքներ, որոնք գործնականում շատ օգտակար կարող են լինել:

Ինչպե՞ս անել, որ երեկվա կեքսն այսօր ևս փափուկ լինի, և բանանը չսևանա: Մթերքի պատրաստման և պահպանման այս և այլ նրբություններ, որոնք կխնայեն ձեր ժամանակն ու միջոցները` մեր ընտրանու մեջ:

1. Ձվի թարմության որոշումը

600x580

Եթե դուք վստահ չեք, որ ձեր սառնարանում եղած ձվերը թարմ են, պարզապես դրանք իջեցրեք ջրի մեջ: Թարմ ձուն սուզվում է, հինը` լողում ջրի վրա:

2. Երկարացրեք բանջարեղենի թարմությունը

600x580

Սառնարանի` մթերքի համար նախատեսված արկղի հատակին փռեք թղթե սրբիչ: Այն ներծծում է ավելորդ խոնավությունը և այդպիսով կանխում բանջարեղենի վաղ փտումը:

3. Մի կիսեք կիտրոնը

600x580

Եթե ձեզ կիտրոնի ընդամենը մի քանի կաթիլ հյութ է հարկավոր, այն կիսելու կարիք չկա` այդպես արագ է չորանում: Դրա փոխարեն կիտրոնը ծակեք սրածայր դանակով, և դուք կստանաք անհրաժեշտ հեղուկը` անհրաժեշտ քանակով:

4. Պահպանեք կանաչեղենի թարմությունը

600x580

Որպեսզի կանաչեղենը թարմ պահպանեք շուրջ մեկ ամիս, դրանց խրձերը դրեք պոլիեթիլենե տոպրակների մեջ և պահեք սառնարանի սառեցնող բաժանմունքում: Երբ դրանց կարքը կզգացվի, ցառեցրած կանաչին շատ շուտ հալչում է:

5. Վերացրեք միջատներին

600x580

Դափնու տերևը, որը դրված է ալյուրով, մակարոնով կամ բրնձով պահարանի մեջ` երաշխիք է, որ այնտեղ միջատներ չեն հայտնվի:

6. Ազատեք սունկը խոնավ ծածկույթից

600x580

Սունկը հեշտորեն կարելի է ազատել խոնավ ծածկույթից, եթե այն սառնարան տեղադրելուց առաջ փաթաթեք թղթե սրբիչով:

7. Խուսափեք չոր խմորեղենից

600x580

Որպեսզի թարմացնեք երեկվա խմորեղենը, ցողեք այն ջրով, դրեք թղթե տոպրակի մեջ և դրեք ջեռոցի մեջ` պահելով 10 վայրկյան: Ջրից ստացված գոլորշին անմիջապես կվերականգնի թխվածքի փափկությունը:

8. Կանխեք պանրի չորացումը

600x580

Պանրի չորացումը կանխելու համար կարելի է կտրված մասին կարագ կամ մարգարին քսել, ինչը կպահպանի ներսի խոնավությունը: Այս մեթոդն առավել արդյունավետ է հաստ կեղևով պինդ պանիրների համար:

9. Բանջարեղենը թարմ պահեք

600x580

Երբ բողկը, նեխուրը կամ գազարը դադարում են խրթխրթան լինելուց, իջեցրեք դրանք սառույցով ջրի մեջ, որտեղ կա մի կտոր պանիր կամ կարտոֆիլ և տեսեք, թե ինչպես է բանջարեղենը թարմանում անմիջապես ձեր աչքերի առջև:

10. Թույլ մի տվեք, որ թխվածքաբլիթը չորանա

600x580

Թխվածքաբլիթը և փափուկ խմորից մթերքը պահպանեք տարբեր տարրաների մեջ, քանի որ հակառակ դեպքում վերջիններիս խոնավությունն առաջինին կդարձնի ոչ խրթխրթան:

11. Թույլ մի տվեք, որ բանանը սևանա

600x580

Բանանը հանգույցից մի անջատեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք որշել այն ուտել. առանձին-առանձին դրանք ավելի արագ են փչանում:

12. Աղը պահեք քարացումից

600x580

Աղի ամանի մեջ մի փոքր բրնձի առկայությունը կկանխի աղի քարացումը: Բրինձը կուտակում է կոնդենսատները, որոնց առկայությամբ են առաջանում գնդերը:

13. Մաքրեք մեղրը

600x580

Իրականում մեղրը միակ մթերքն է, որը երբևէ չի փչանում, այդ իսկ պատճառով չի կարելի թույլ տալ, որ այն շաքարակալի կամ մգանա: Տաքացրեք մեղրը ջեռոցի մեջ միջին ջերմաստիճանում պահելով 30 վայրկյան, և այն դարձյալ մաքուր տեսք կստանա:

14. Պահպանեք խանավությունը մակարոնի մեջ

600x580

Որպեսզի եփած մակարոնները չվերածվեն մեկ միասնական գնդի, լցրեք այն հերմետիկ տոպրակի մեջ և դրեք սառնարանի մեջ: Երբ պատրաստվեք տաքացնել, պարզապես մի քանի վայրկյանով լցրեք այն եռման ջրի մեջ:

15. Փրկեք աղի ապուրը

600x580

Չկա ավելի հիասթափեցնող բան, քան աղի ստացված ապուրը, որի պատրաստման վրա ժամեր են ծախսվել: Փարձեք ավելացնել պանրի, կարտոֆիլի կամ խնձորի կտորներ, որպեսզի դրանք կուլ տան ավելորդ աղը, թողեք, որ 10 րոպե եփի մեղմ կրակի վրա, իսկ այնուհետև հանեք: Եթե ապուրն, այնուամենայնիվ, աղի կմնա, դրա մեջ ավելացրել լիքը գդալ շաքարավազ: Եթե շաքարն էլ չօգնի, կարելի է լցնել մի փոքր խնձորի քացախ: Վիրջինը, որ կարելի է փորձել, երբ վերը նշվածնեից ոչ մի միջոցն էլ չի օգնել, ապուրի մեջ ջուր կամ արգանակ լցնելն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19726 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1290 անգամ
19.06.2026
Դիտվել է 396 անգամ
23.06.2026
Դիտվել է 231 անգամ
25.06.2026
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster