Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հավով աղցան` ընկույզով (հայկական տարբերակ)

17.02.2015

Չենք կարող պնդել, որ այս բաղադրատոմսը բացարձակ հայկական է, ( այն ժամանակակից ուտեստ է), սակայն ներկա դրությամբ այս աղցանը շատ տարածված է Հայաստանում: Այն դուք կարող եք տեսնել գործնականում յուրաքանչյուր հայկական սեղանի վրա, ինչպես նաև` ցանկացած ռեստորանում…

Աղցանի հիմքը հավի միսն է, բաղադրությունը` նույնպես պարզ է: Ընկույզի մեծ քանակությունը և մայոնեզի առկայությունն այս ուտեստը դարձնում են կալորիապես բավականին հարուստ և հագեցնող: Սակայն այն մեծ քանակությամբ չեն ուտում, անգամ մատուցում են փոքր ափսեներով: Աղցանն, իրոք, համեղ է և բնույթով շատ մեղմ:

600x580

Անհրաժեշտ են.

-հավի խաշած կրծքամիս,
-հունական ընկույզ,
-սխտոր,
-աղ, սև աղացած պղպեղ,
-մայոնեզ:

Կարևոր է`

1. Այս աղցանի համար լիովին բավարար, նույնիսկ` նախընտրելի է հավի փափուկ կրծքամիսը: Դրանով աղցանն ստացվում է ավելի «մաքուր», ունենում է բաց գույն, տեսքի առումով ավելի հաճելի է: Ընկույզի և մայոնեզի առկայությունը լիովին բավարար է մեղմ ու համեղ աղցան ստանալու համար:

2. Ընկույզը պետք է շատ լինի: Ժլատություն մի արեք: Ավելի լավ է աղցանը քիչ քանակությամբ պատրաստեք, քան խնայեք ընկույզի հաշվին: Կողմնորոշվելու համար նշենք, որ կտրատված ընկույզի ծավալը պետք է մոտավորապես լինի մսի ծավալի կեսի չափ: Կարելի է նաև մի փոքր պակաս, իսկ եթե ավելի շատ, ապա հրաշալի կլինի:

3. Օգտագործվում է նաև շատ մայոնեզ, որպեսզի աղցանին նրբություն հաղորդվի: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել ոչ թե խիտ, այլ թեթև և ջրիկ մայոնեզ: Բացի այդ` մայոնեզը կարելի է լուծել նուրբ և ոչ խիտ թթվասերով կամ մածունով (ոչ թթու):

Պատրաստման ամենաաշխատատար փուլը հավի կրծքամսի կտրատումն է: Սակայն դա երկար չի տևում, քանի որ, ինչպես նշեցինք, աղցանը պատրաստվում է ոչ մեծ քանակով:

Միսը պետք է մանրացնել ոչ երկար, բարակ թելիկների: Շատ հարմար է դա անել պատառաքաղով` տախտակի վրա: Ոմանք նախընտրում են դա ձեռքով անել:

600x580

Իսկ ընկույզի համար շատ հարմար է օգտագործել բլենդեր: Հաշված վայրկյանններ, և ձեր ընկույզը կվերածվի մանր փշրանքների, ինչը և անհարժեշտ է:

600x580

600x580

Պատրաստման եղանակը

Ընկույզը խառնեք հավի մսին:

600x580

Աղ արեք, լցրեք սև պղպեղը:

600x580

Վրան լցրեք մայոնեզը:

600x580

600x580

Ավելացրեք շատ մանր քերած սխտորը: Վերջինս պետք է լինի շատ քիչ: Այն ոչ թե պետք է հաղորդի սրություն, այլ թեթև երանգ:

600x580

Լավ խառնում ենք:

600x580

Աղցանը պատրաստ է: Այն սովորաբար այդպես էլ մատուցվում է` վերևից մայոնեզ քսելով: Սակայն համաձայնեք` այդպես բավականին տխուր է: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ավելի հետաքրքիր տարբերակներ:

Տարբերակ 1.

600x580

Տարբերակ 2.

600x580

Տարբերակ 3.

600x580

Տարբերակ 4.

600x580


Տարբերակ 5.

600x580

Եվա Գյուլնազարյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 24581 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 641 անգամ
15.05.2024
Դիտվել է 176 անգամ
17.05.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster