Արքայախնձորով աղցան' «Կանացի»
03.04.2012
Ինչ հաճելի կլինի, եթե տղամարդիկ ձեր կանացիությունը և գրավչությունը գնահատեն նաև «Կանացի» կոչվող աղցանով: Այն կարող է դառնալ ավարտին մոտեցող միամսյակի լավագույն անակնկալներից մեկը ձեր լեդիներին, սիրելի տղամարդիկ:
Անհրաժեշտ է'
200 գրամ հավի եփած միս, մարինացված արքայախնձոր՝ 150-200 գրամ, պինդ պանիր 70 գրամ, սխտոր՝ 1 պճեղ, մայոնեզ, աղ, սև պղպեղ:
Եփած միսը խորանարդիկաձև կտրատել, քամել արքայախնձորի հյութը, այնուհետև մանրացնել նաեւ արքայախնձորի կտորները: Պանիրը անցկացնել քերիչով: Սխտորը շատ մանր կտրատել և խառնել մայոնեզին' ստանալով սոուսանման մասսա: Հետո բոլոր բաղադրիչները լցնել մեկ տարայի մեջ, ավելացնել մայոնեզը, խառնել: Ըստ ճաշակի համեմել աղով և մի փոքր էլ սև պղպեղով, ապա տեղափոխել մատուցվող ափսե: Լցնելուց հետո ձևավորել մայոնեզով և սամիթով:
Բավական հեշտ և արագ: Բարի ախորժակ: Դիտվել է 4835 անգամ
|