Ջրագնդակից ամենաուժեղն իսպանուհիներն են (լուսանկարներ)
02.04.2012
Տեղի է ունեցել թվով 10-րդ Kirishi Cup2012 ջրագնդակի միջազգային մրացաշարը կանանց հավաքականների միջև: Այս տարի հաղթող են ճանաչվել իսպանուհիները: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի հավաքականը, երրորդ տեղում՝ Նիդերլանդները:
Առաջին անգամ այս մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Կիրիշի քաղաքում: Իսկ մասնակից երկրները Գերմանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Ռուսաստանն էին:
Տասը տարվա ընթացքում մրցող թիմերի քանակը հասել է 14-ի: Բոլորից շատ այս մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականը՝ 3 անգամ: 2-ական անգամ հաղթել են Ռուսաստանն ու Հունաստանը:
Դիտվել է 2849 անգամ
|