Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանոններ` լեդիների համար. վայելչագեղության արվեստը

01.02.2015

Ladynews.am-ը երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր իրենց հեռախոսազանգերով, էլ. նամակներով, մեր ֆեյսբուքյան էջում շնորհավորել են կայքի ստեղծման երեք ամյակի կապակցությամբ:

Մեր շնորհակալական խոսքը նաև բոլոր այն ընթերցողներին, ովքեր անցած երեք տարիների ընթացքում այցելել են կայք` ծանոթանալու Ladynews.am-ում ամեն օր թարմացվող կանանց աշխարհի նորություններին, գեղեցկությանը, նորաձեւությանը, առողջությանը, հոգեբանությանը, սիրուն, ընտանիքին, խոհանոցին վերաբերող նյութերին, գիտության` կանանց հետաքրքրող վերջին նվաճումներին…

Մեզ դեռ երկար ու հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

Իսկ այս տոնական օրը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն կանոնները, որոնց պետք է հետևեն նրանք, ովքեր իրենց իրապես վայելչագեղ լեդի են համարում:

Լեդին չափից դուրս կարճ կիսաշրջազգեստ և ընդգծված խորը դեկոլտեով շրջազգեստ չի հագնում:

Լեդին քայլում է նրբագեղ, նա ունի օրինակելի շարժուձև:

Լեդին մաստակ չի ծամում և ժարգոնային բառեր չի օգտագործում:

Լեդին հասարակության ներկայությամբ չի դիմահարդարվում:

Լեդին միշտ կազմակերպված է և այդ պատճառով երբեք չի շտապում:

Լեդին միշտ զուսպ է. իրեն թույլ չի տալիս «ափերից դուրս գալ»:

Լեդին չի բամբասում և գլուխ չի գովում, ինչպես նաև հասարակության մեջ սեքսի մասին չի խոսում:

Լեդին քաղաքավարի է բոլորի նկատմամբ` անկախ հասարակության մեջ նրա գրաված դիրքից:

Լեդին չի ծխում, իսկ ալկոհոլային խմիչներ օգտագործում է միայն հատուկ դեպքերում:

Լեդին մերժում է «մեկ գիշերվա համար» հարաբերությունները:

Լեդին տղամարդկանց չի փոխում «ինչպես ձեռնոցները»:

Լեդին առաջին հանդիպմանը չի հետաքրքրվում տղամարդու աշխատավարձով:

Լեդին տղամարդու հետ ֆիզիկական մերձեցման շատ արագ չի գնում:

Լեդին չափից դուրս չի խոսում, նա լսել գիտե:

Լեդին իր ընտրյալին չի արգելում շփվել ընկերների հետ:

Լեդին տղամարդու հետ իրեն չի պահում «խանդոտ կնոջ» նման:

Լեդին իրեն հպարտ է պահում, սակայն ոչ չափից դուրս:

Լեդին իրեն չի պարտադրում, երբեք «առաջինը քայլ» չի անում, նա սպասում է, որ «առաջին քայլը» տղամարդն անի:

Լեդին իր ընտրյալին երբեք չի ասում նրա թերությունների մասին:

Լեդին կարողանում է ընդունել իր սխալները:

LADYNEWS.am

Դիտվել է 7993 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 500 անգամ
09.05.2024
Դիտվել է 231 անգամ
15.05.2024
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster